Հոդված 1. 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 94-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի «ութսունապատիկի» բառը փոխարինել «հարյուրհիսնապատիկի» բառով, իսկ «հարյուրհիսնապատիկի» բառը՝ «երեքհարյուրապատիկի» բառով.
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2-րդ մասով.
«2. Նույն խախտումը կրկին կատարելը վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո՝ վեց ամսվա ընթացքում՝
առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ՝ երեքհարյուրհիսնապատիկի չափով:»:
Հոդված 2. Օրենսգրքի 95-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի «հիսնապատիկից ութսունապատիկի» բառերը փոխարինել «հարյուրապատիկից հարյուրհիսնապատիկի» բառերով, իսկ «հարյուրհիսնապատիկից երկուհարյուրապատիկի» բառերը՝ «երեքհարյուրապատիկից երեքհարյուրհիսնապատիկի» բառերով.
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2-րդ մասով.
«Նույն խախտումը կրկին կատարելը վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո՝ վեց ամսվա ընթացքում՝
առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ՝ չորսհարյուրապատիկի չափով?»:
Հոդված 3.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: