Հոդված 1. «Ոստիկանությունում ծառայության մասին» 2002 թվականի հուլիսի 3-ի ՀՕ-401-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ գլխի վերնագիրը «ԱՆՑՆԵԼԸ» բառից հետո լրացնել «ԵՎ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՈՒՄԸ» բառերով:
Հոդված 2. Օրենքի 13-րդ հոդվածում՝
1. 8-րդ մասից հանել «Սույն մասի պահանջները չեն տարածվում սույն օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասի երկրորդ պարբերությամբ սահմանված կարգով պաշտոնի նշանակելու դեպքերի վրա:» նախադասությունը.
2. 10-րդ մասից հանել «ատեստավորման,» բառը:
Հոդված 3. Օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասի երկրորդ պարբերությունն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 4. Օրենքի 15-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 15. Ոստիկանության ծառայողների ատեստավորումը
1. Ոստիկանության պետի տեղակալների, ոստիկանության գլխավոր, ավագ, միջին եւ կրտսեր խմբերի պաշտոն զբաղեցնող ծառայողների ատեստավորումն անցկացվում է՝
1) զբաղեցրած պաշտոնին համապատասխանությունն ստուգելու եւ հավելավճար հաշվարկելու կամ զբաղեցրած պաշտոնին համապատասխանությունն ստուգելու եւ հավելավճարի հաշվարկումը շարունակելու նպատակով.
2) ոստիկանությունում զբաղեցրած պաշտոնին հավասարազոր այլ պաշտոնի կամ առաջխաղացման կարգով այլ պաշտոնի նշանակվելու եւ այդ պաշտոնին համապատասխանող հավելավճար հաշվարկելու նպատակով:
2. Ոստիկանության ծառայողի ցանկությամբ սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված ատեստավորմանը կարող է նախորդել նրա վերապատրաստումը: Ոստիկանության ծառայողը մինչեւ ատեստավորումն իրավունք ունի մեկ անգամ անցնելու վերապատրաստում: Ատեստավորման նպատակով վերապատրաստումն անցկացվում է միայն առաջին անգամ ատեստավորման համար:
3. Ոստիկանությունում զբաղեցրած պաշտոնին հավասարազոր այլ պաշտոնի կամ առաջխաղացման կարգով այլ պաշտոնի նշանակվելու համար ոստիկանության ծառայողի ատեստավորումն իրականացվում է վերապատրաստումից հետո:
4. Հաստիքների կրճատման, կառուցվածքային փոփոխության դեպքում ոստիկանությունում այլ պաշտոնի նշանակվելիս, այդ թվում՝ պաշտոնի մեկ աստիճանով իջեցման դեպքում, ինչպես նաեւ ծառայության այլ վայր հավասարազոր պաշտոնի փոխադրվող ոստիկանության ծառայողները ատեստավորման ենթակա չեն, իսկ ատեստավորված ոստիկանության ծառայողները պահպանում են ատեստավորման արդյունքները, բացառությամբ սույն հոդվածի 9-րդ մասով նախատեսված ժամկետը լրանալու դեպքերի: Սույն օրենքի 14.1-ին հոդվածի համաձայն՝ ոստիկանությունում թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի արդյունքներով պաշտոնի նշանակված ոստիկանության ծառայողը ենթակա չէ սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված ատեստավորման: Այդ դեպքում ոստիկանության ծառայողը պարտավոր է մասնակցել զբաղեցրած պաշտոնին համապատասխանությունն ստուգելու եւ հավելավճար հաշվարկելու նպատակով անցկացվող ատեստավորմանը՝ սույն հոդվածով սահմանված կարգով:
5. Ոստիկանության ծառայողների ատեստավորման կարգը սահմանվում է Կառավարության որոշմամբ:
6. Ատեստավորման անցկացման նպատակով Լիազոր մարմնի ղեկավարի հրամանով ստեղծվում է (են) ատեստավորման հանձնաժողով (հանձնաժողովներ):
7. Ոստիկանությունում առաջին անգամ պաշտոնի նշանակված ծառայողը ենթակա է ատեստավորման ոչ շուտ, քան պաշտոնի նշանակվելուց վեց ամիս անց: Նա սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված ատեստավորմանը պարտավոր է մասնակցել վեցամսյա ժամկետը լրանալուց հետո՝ երեք տարվա ընթացքում:
8. Ատեստավորման արդյունքներով հավելավճար ստանալու իրավունք ձեռք բերելու դեպքում հավելավճարը հաշվարկվում է այդ իրավունքը ձեռք բերելու օրվանից:
9. Համապատասխան պաշտոնում ատեստավորված եւ տվյալ պաշտոնի խմբի համար սահմանված չափով հավելավճար ստացող ոստիկանության ծառայողները պարտավոր են ատեստավորվել յուրաքանչյուր երեք տարին մեկ անգամ՝ զբաղեցրած պաշտոնին համապատասխանությունն ստուգելու եւ հավելավճարի հաշվարկումը շարունակելու համար: Զբաղեցրած պաշտոնին համապատասխանությունն ստուգելու եւ հավելավճարի հաշվարկումը շարունակելու նպատակով ոստիկանության ծառայողը ատեստավորման համար կարող է դիմել նախորդ ատեստավորման արդյունքներով հավելավճար հաշվարկելու իրավունքը ձեռք բերելու օրվանից երկու տարի հետո:
10. Հղիության եւ ծննդաբերության, ինչպես նաեւ մինչեւ երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող արձակուրդում գտնվող ոստիկանության ծառայողը ենթակա է ատեստավորման ոչ շուտ, քան արձակուրդից վերադառնալուց երեք ամիս հետո: Սույն մասով նախատեսված ոստիկանության ծառայողները ատեստավորման համար պարտավոր են դիմել եռամսյա ժամկետի ավարտից հետո՝ երեք տարվա ընթացքում: Արձակուրդում կամ գործուղման մեջ գտնվող կամ ժամանակավոր անաշխատունակ ծառայողը ենթակա է ատեստավորման ոչ շուտ, քան ծառայության անցնելուց երկու ամիս հետո:
11. Եթե ոստիկանության ծառայողը սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված ատեստավորման արդյունքներով ստացել է սույն հոդվածի
13-րդ մասի 1-ին կամ 2-րդ կետով նախատեսված եզրակացությունը, որից հետո նրան տրամադրվել է հղիության եւ ծննդաբերության, ինչպես նաեւ մինչեւ երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդ, ապա հավելավճարի հաշվարկման ժամկետը արձակուրդի ժամանակահատվածում կասեցվում է: Այն վերսկսվում է նշված տեսակի արձակուրդից վերադառնալու օրը:
12. Ատեստավորման ենթակա ոստիկանության ծառայողն ատեստավորման օրվանից ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ տեղեկացվում է ատեստավորման անցկացման ժամկետի մասին:
13. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված ատեստավորման արդյունքներով կայացվում է հետեւյալ եզրակացություններից որեւէ մեկը.
1) համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին եւ ենթակա է հավելավճար հաշվարկելու.
2) համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին եւ ենթակա է շարունակելու հավելավճարի հաշվարկումը.
3) չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին եւ ենթակա չէ հավելավճար հաշվարկելու.
4) չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին եւ ենթակա չէ շարունակելու հավելավճարի հաշվարկումը:
14. Ատեստավորման մասնակցած այն ծառայողները, որոնց վերաբերյալ կայացվել է սույն հոդվածի 13-րդ մասի 3-րդ կամ 4-րդ կետով նախատեսված եզրակացությունը, ատեստավորման ժամկետի ընթացքում ունեն ատեստավորմանը կրկին մասնակցելու առնվազն երկու հնարավորություն՝ համաձայն Լիազոր մարմնի ղեկավարի հաստատած ժամանակացույցի:
15. Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված ատեստավորման արդյունքներով կայացվում է հետեւյալ եզրակացություններից որեւէ մեկը.
1) ենթակա է ոստիկանությունում զբաղեցրած պաշտոնին հավասարազոր այլ պաշտոնի կամ առաջխաղացման կարգով այլ պաշտոնի նշանակվելու եւ նոր պաշտոնին համապատասխանող հավելավճար հաշվարկելու.
2) ենթակա չէ ոստիկանությունում զբաղեցրած պաշտոնին հավասարազոր այլ պաշտոնի կամ առաջխաղացման կարգով այլ պաշտոնի նշանակվելու եւ նոր պաշտոնին համապատասխանող հավելավճար հաշվարկելու:
16. Սույն հոդվածի 13-րդ եւ 15-րդ մասերով նախատեսված եզրակացությունները հաստատվում են ոստիկանության տվյալ ծառայողին պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի հրամանով:
17. Ատեստավորման մասնակցած այն ծառայողները, որոնց վերաբերյալ կայացվել է սույն հոդվածի 15-րդ մասի 2-րդ կետով նախատեսված եզրակացությունը, շարունակում են պաշտոնավարել իրենց պաշտոններում՝ այդ պաշտոնների համար ստացած հավելավճարի պահպանմամբ: Նշված ծառայողները սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված ատեստավորմանը կարող են կրկին մասնակցել ոչ շուտ, քան հրամանով հաստատված եզրակացությանը ծանոթանալու պահից մեկ տարի հետո:
18. Ոստիկանության ծառայողը պարտադիր ծանոթացվում է ատեստավորման արդյունքներին եւ կայացված եզրակացությանը: Ծառայողն իրավունք ունի վերադասության կարգով բողոքարկելու ատեստավորման արդյունքները եւ կայացված եզրակացությունը` դրանց ծանոթանալու օրվանից հետո՝ ոչ ուշ, քան հինգ աշխատանքային օրվա ընթացքում, կամ դատական կարգով:
19. Հավելավճար ստացող ոստիկանության ծառայողներին հաշվարկված հավելավճարի վճարումը դադարում է՝
1) սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված ատեստավորման արդյունքներով ոստիկանությունում զբաղեցրած պաշտոնին հավասարազոր այլ պաշտոնի կամ առաջխաղացման կարգով այլ պաշտոնի նշանակվելիս՝ այդ պաշտոնին համապատասխանող հավելավճար հաշվարկելով.
2) ոստիկանության պետի պաշտոնին նշանակվելիս:
20. Ոստիկանության ծառայողների ատեստավորման արդյունքներով հաշվարկվող հավելավճարի չափերը եւ վճարման կարգը սահմանվում են Կառավարության որոշմամբ: Սույն հոդվածի համաձայն՝ հավելավճար հաշվարկվելու դեպքում ոստիկանության ծառայողներին «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի 32-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված լրավճարը եւ զինվորական ծառայության պաշտոն զբաղեցնողների համար նախատեսված հավելումները չեն հաշվարկվում:
21. Ոստիկանության այն ծառայություններում, որոնցում ծառայողների անձը ծածկագրված է, եւ նրանք իրենց լիազորություններն իրականացնում են գաղտնագործունեության լիակատար պահպանմամբ, ատեստավորման կարգը սահմանում է Լիազոր մարմնի ղեկավարը:»:
Հոդված 5. Օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասում՝
1) 1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1) ծառայության այլ վայր հավասարազոր պաշտոնի՝ ոստիկանության տվյալ պաշտոնում առնվազն մեկ տարի ծառայելուց հետո, կրտսեր խմբի պաշտոն զբաղեցնող ծառայողների փոխադրման դեպքում` առնվազն վեց ամիս ծառայելուց հետո, իսկ Ոստիկանության պետի որոշմամբ` մինչեւ սահմանված ժամկետները լրանալը.».
2) 4-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 6. Օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5-րդ կետով.
«5) սույն օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետով նախատեսված հիմքով ազատվել է ոստիկանությունում ծառայությունից:»:
Հոդված 7. Օրենքի 45-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի 2.1-ին կետի «ստորաբաժանման լուծարման կամ վերակազմակերպման» բառերը փոխարինել «կառուցվածքային փոփոխության» բառերով.
2) 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 13-րդ կետով.
«13) սույն օրենքի 15-րդ հոդվածի 7-րդ, 9-րդ կամ 10-րդ մասերով նախատեսված ժամկետներում սույն օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված ատեստավորմանը չմասնակցելու կամ սույն օրենքի 15-րդ հոդվածի 14-րդ մասով նախատեսված ժամկետում ատեստավորմանը կրկին չմասնակցելու կամ ատեստավորման արդյունքներով սույն օրենքի 15-րդ հոդվածի 13-րդ մասի 3-րդ կամ 4-րդ կետով նախատեսված եզրակացություն կայացվելու դեպքում:».
3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ մասով.
«4. Սույն հոդվածի 1-ին մասի 13-րդ կետի պահանջները չեն տարածվում Լիազոր մարմնի ուսումնական հաստատություններում սովորող, այդ թվում` Լիազոր մարմնի կողմից այլ ուսումնական հաստատություններ գործուղված ոստիկանության ծառայողների վրա:»:
Հոդված 8. Օրենքի 46-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի 1-ին եւ 2-րդ կետերի «ստորաբաժանման լուծարման կամ վերակազմակերպման» բառերը փոխարինել «կառուցվածքային փոփոխության» բառերով.
2) 1-ին մասի 4-րդ կետից հանել «ատեստավորման արդյունքների հիման վրա,» բառերը:
Հոդված 9. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2023 թվականի մայիսի 1-ից:
2. Ոստիկանության այն ծառայողները, որոնք ցանկություն են հայտնել սույն օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված ատեստավորումն անցնել վերապատրաստումից հետո, այդ իրավունքը կարող են իրացնել 2024 թվականի հունվարի 1-ից հետո՝ Լիազոր մարմնի ղեկավարի հաստատած ժամանակացույցի համաձայն:
3. Ոստիկանությունում այլ պաշտոնի կամ ծառայության փոխադրվող, ինչպես նաեւ առաջխաղացման կարգով նշանակվող ոստիկանության ծառայողների համար ատեստավորման կամ վերապատրաստման պարտադիր պահանջը գործում է 2024 թվականի հունվարի 1-ից:
4. Ոստիկանության գործող կառուցվածքում ներառված, սակայն ներքին գործերի նախարարության ձեւավորումից հետո գործունեությունը դադարեցնող աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների ծառայողներն ատեստավորման ենթակա չեն, իսկ գործունեությունը դադարեցնող հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների այն ծառայողների ցանկը, որոնք ենթակա չեն ատեստավորման, սահմանվում է Լիազոր մարմնի ղեկավարի հրամանով:
5. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում: