Հոդված 1. «Լիցենզավորման մասին» 2001 թվականի մայիսի 30-ի ՀՕ-193 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի «1. ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ» բաժնում.
1) 1-ին եւ 2-րդ կետերը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետեւյալ բովանդակությամբ.
«1. | Պայթուցիկ նյութերի եւ պայթեցման սարքավորումների արտադրություն, ներմուծմամբ զբաղվելու գործունեություն | ԿՄ | - | Փ | - | Ո | Հ | Վ | |
2. | Պայթուցիկ նյութերի, պայթեցման սարքավորումների առեւտուր եւ պայթեցման աշխատանքների կատարում, պահեստավորում, տեղափոխում կամ կիրառում (շահագործում) | ԿՄ | - | - | Ո | Հ | Վ |
2) 2-րդ կետից հետո լրացնել նոր՝ 2.1-ին եւ 2.2-րդ կետերով հետեւյալ բովանդակությամբ.
2.1. | Հրագործական արտադրատեսակների արտադրություն, ներմուծմամբ զբաղվելու գործունեություն | ԿՄ | - | Փ | - | Ո | Հ | Վ | |
2.2 | «Հրագործական արտադրատեսակների կիրառում (շահագործում), առեւտուր (իրացում), պահեստավորում եւ տեղափոխում (բացառությամբ կենցաղային նշանակության հրագործական արտադրատեսակների, որոնց մասով լիցենզավորման պահանջը վերաբերում է միայն կենցաղային նշանակության 1-ին եւ 2-րդ դասերի արտադրատեսակների պահեստավորմանը եւ տեղափոխմանը)»: | ԿՄ | - | - | Ո | Հ | Վ»: |
Հոդված 2.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո:
2. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերը կընդունվեն սույն օրենքի պաշտոնական հրապարակման պահից 6 ամսվա ընթացքում: