Armenian ARMSCII Armenian
Պ-436-22.11.2022,20.03.2023-ՏՀ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Լիցենզավորման մասին» 2001 թվականի մայիսի 30-ի ՀՕ-193 օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի «1. ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ» բաժնում՝

1) 1-ին եւ 2-րդ կետերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
 
 «1.   Պայթուցիկ նյութերի, պայթեցման սարքավորումների արտադրություն, ներմուծում կամ արտահանում (բացառությամբ ռազմական նշանակության արտադրանք հանդիսացող նյութերի եւ պայթեցման սարքավորումների, ռազմական նշանակության արտադրանք հանդիսացող արտադրատեսակների)  ԿՄ  -  Փ  -  Ո  Հ  Վ
 2.  Պայթուցիկ նյութերի, պայթեցման սարքավորումների առեւտուր,  պահեստավորում կամ տեղափոխում  ԿՄ  -  -  Ո  Հ  Վ».

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2.1-2.4-րդ կետերով.
 
 
 «2.1.  Պայթուցիկ նյութերի, պայթեցման սարքավորումների կիրառում կամ պայթեցման աշխատանքների կատարում  ԿՄ  -  -  Ո  Հ  -
 2.2.  Հրագործական արտադրատեսակների արտադրություն, ներմուծում կամ արտահանում  ԿՄ  -  Փ  -  Ո  Հ  Վ
 2.3. Հրագործական արտադրատեսակների առեւտուր (իրացում), պահեստավորում կամ տեղափոխում (բացառությամբ կենցաղային նշանակության հրագործական արտադրատեսակների I եւ II դասերի, որոնց մասով լիցենզավորման պահանջը վերաբերում է միայն պահեստավորմանը եւ տեղափոխմանը)  ԿՄ  -  -  Ո  Հ  Վ
 2.4.  Հրագործական արտադրատեսակների կիրառում (շահագործում) (բացառությամբ կենցաղային նշանակության հրագործական արտադրատեսակների I եւ II դասերի)  ԿՄ  -  -  Ո  Հ  -»:

Հոդված 2.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո:

2. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքի պաշտոնական հրապարակումից  հետո՝ վեց ամսվա ընթացքում:

3. Սույն օրենքի գործողությունը տարածվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո ծագած հարաբերությունների վրա: