«Հոդված 1.
«Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի «(այսուհետ՝ Օրենք)» 19-րդ հոդվածի 1-ին մասի «18. ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՅԼ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐ» բաժինը լրացնել 18.18-րդ կետով կետով հետեւյալ բովանդակությամբ.
«18.18. | Տեխնիկական նշանակության հրագործական արտադրատեսակների, կենցաղային նշանակության հրագործական արտադրատեսակների 3-րդ դասի արտադրության, ներմուծման, կիրառման (շահագործման), առեւտրի (իրացման), պահեստավորման եւ տեղափոխման համար
կենցաղային նշանակության 1-ին եւ 2-րդ դասերի արտադրատեսակների պահեստավորման եւ տեղափոխման համար |
500-ապատիկի չափով»: |
Հոդված 2.
Օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետը շարադրել հետեւյալ բովանդակությամբ.
«26. | իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի կողմից պայթուցիկ նյութերի, պայթեցման սարքավորումների արտադրության, ներմուծման, առեւտրի եւ պայթեցման աշխատանքների կատարման, պահեստավորման, տեղափոխման կամ կիրառման (շահագործման) թույլտվություն տալու համար | 500-ապատիկի չափով |
Հոդված 3. Օրենքի 20.1-ին հոդվածի 1-ին մասի աղյուսակի 1-ին կետն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 4.
1.Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից 6 ամիս հետո:
2. Սույն օրենքի գործողությունը տարածվում է սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո ծագած հարաբերությունների վրա:
Տեղեկանք նախագծում կատարված փոփոխությունների վերաբերյալ
Ամփոփաթերթ