Հոդված 1. «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» 2013 թվականի դեկտեմբերի 12-ի ՀՕ-157-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «բ» ենթակետը «զինծառայողների» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ փրկարար ծառայության տնօրենի տեղակալների, փրկարարական ծառայողների» բառերով:
Հոդված 2. Օրենքի 7-րդ հոդվածի 6.1-ին մասը «զինծառայողներին» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ փրկարար ծառայության տնօրենի տեղակալներին, փրկարարական ծառայողներին» բառերով:
Հոդված 3. Օրենքի 16-րդ հոդվածի 5.1-ին մասը «զինծառայողներին» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ փրկարար ծառայության տնօրենի տեղակալներին, փրկարարական ծառայողներին» բառերով:
Հոդված 4. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2023 թվականի մայիսի 1-ից:
2. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ընդունվում է սույն օրենքն ընդունվելուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում: