Հոդված 1. «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-260-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 6-րդ հոդվածի 2-րդ մասի՝
1) 9-րդ եւ 15-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել.
2) 19-րդ կետում՝
ա. «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով,
բ. լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 20-րդ կետ.
«20) Բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտե:»:
Հոդված 2. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
2. Գիտության կոմիտեն եւ Բարձրագույն որակավորման կոմիտեն միաձուլել՝ ստեղծելով Բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտե:
3. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկամսյա ժամկետում, հաստատվում է սույն օրենքով վերակազմակերպված Բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտեի նոր կանոնադրությունը:
4. Գիտության կոմիտեի եւ Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահները շարունակում են պաշտոնավարել մինչեւ Բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտեի կանոնադրության ուժի մեջ մտնելու օրը: