Armenian ARMSCII Armenian
Կ-5442-30.03.2023-ԳԿ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-260-Ն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասում՝

1)  9-րդ եւ 15-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել.

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ  20-րդ կետով.

«20) Բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտեն:»:

Հոդված 2. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ

1.  Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2.  Գիտության կոմիտեն եւ Բարձրագույն որակավորման կոմիտեն միաձուլել՝ ստեղծելով Բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտե:

3.  Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկամսյա ժամկետում, հաստատվում է սույն օրենքով վերակազմակերպված Բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտեի  նոր կանոնադրությունը:

4.  Գիտության կոմիտեի եւ Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահները շարունակում են պաշտոնավարել մինչեւ Բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտեի կանոնադրության ուժի մեջ մտնելու օրը: