Հոդված 1. «Բույսերի սորտերի պահպանության մասին» 2017 թվականի դեկտեմբերի 8-ի ՀO-231-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասում՝
1) 1-ին կետի «ա» ենթակետի «կամ» բառը փոխարինել «եւ» բառով եւ «բ» ենթակետի «բացահայտողի» բառից հետո «կամ» բառը՝ «եւ» բառով.
2) 3-րդ կետի «անկախ բուծողին իրավունքներ տալու հանգամանքից» բառերը փոխարինել «անկախ բուծողի իրավունքի տրամադրման պայմանների լիովին բավարարումից» բառերով.
3) 4-րդ կետի «գյուղատնտեսության» բառը փոխարինել «էկոնոմիկայի» բառով.
4) 5-րդ կետի «պաշտպանության» բառը փոխարինել «պահպանության» բառով.
5) 6-րդ կետից հանել «1972 թվականի կամ» բառերը:
Հոդված 2. Օրենքի բոլոր հոդվածներում «ՈՒՊՈՎ-ի» բառը փոխարինել «ՈՒՊՈՎ» բառով:
Հոդված 3. Օրենքի 3-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի «անդամ պետության» բառերը փոխարինել «անդամների» բառով, իսկ «անդամ պետությունում» բառերը՝ «անդամում» բառով.
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2-րդ մասով.
«2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից կիրառվում է բոլոր բույսերի ցեղերի եւ տեսակների նկատմամբ:»:
Հոդված 4. Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասում՝
1) «սերմնանյութը (տնկանյութը)» բառերը փոխարինել «բազմացվող նյութը» բառերով.
2) 1-ին կետի «հայտի ներկայացման օրվանից ոչ պակաս, քան մեկ տարի առաջ» բառերը փոխարինել «մինչեւ հայտի ներկայացման օրվանից մեկ տարի առաջ» բառերով.
3) 2-րդ կետի «հայտի ներկայացման օրվանից ոչ պակաս, քան չորս տարի առաջ, պտղատու ծառատեսակների եւ խաղողի համար՝ ոչ պակաս, քան վեց տարի առաջ» բառերը փոխարինել «հայտի ներկայացման օրվանից չորս տարի առաջ, իսկ պտղատու ծառատեսակների եւ խաղողի համար՝ վեց տարի առաջ» բառերով:
Հոդված 5. Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասում «յուրաքանչյուր» բառը փոխարինել «ցանկացած» բառով:
Հոդված 6. Օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1. Սորտը համարվում է միատարր, եթե այն բավականաչափ միատարր է իրեն համապատասխան հատկանիշներով՝ հաշվի առնելով փոփոխությունը, որը կարող է ի հայտ գալ դրա բազմացման առանձնահատկությունների արդյունքով:»:
Հոդված 7. Օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասում «մի քանի» բառերը փոխարինել «կրկնվող» բառով եւ նույն մասից հանել «(վերարտադրումից)» բառը:
Հոդված 8. Օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասում «լրացվում» բառը փոխարինել «ներկայացվում» բառով:
Հոդված 9. Օրենքի 10-րդ հոդվածում՝
1) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1. Յուրաքանչյուր ոք, ով ՈՒՊՈՎ անդամներից մեկում ներկայացրել է բույսի նոր սորտի պահպանության հայտ, 12 ամիս ժամկետով օգտվում է առաջնության իրավունքից՝ մեկ այլ ՈՒՊՈՎ անդամի լիազոր մարմին նույն սորտի նկատմամբ բուծողի իրավունքի տրամադրման հայտի ներկայացման նպատակով: Նշված ժամկետը հաշվարկվում է առաջին հայտը ներկայացնելու օրվանից:
Հայտը ներկայացնելու օրը չի հաշվարկվում սույն հոդվածի 1-ին մասում նշված ժամկետում:».
2) 2-րդ մասը «օրվանից» բառից հետո լրացնել «ոչ ուշ, քան» բառերով.
3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ մասով.
«4. Առաջնության ժամկետի ավարտից կամ առաջին հայտը մերժվելուց կամ հետ կանչվելուց հետո բուծողին տրվում է երկու տարի ժամկետ՝ սույն օրենքի 11-րդ հոդվածի համաձայն փորձարկումների իրականացման համար պահանջվող տեղեկատվությունը, փաստաթուղթը կամ նյութերը լիազոր մարմնին տրամադրելու համար:»:
Հոդված 10. Օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«3. Լիազոր մարմնի կողմից բուծողի իրավունքի տրամադրումը չի կարող մերժվել, կամ այդ իրավունքը՝ դադարեցվել նախկինում սորտին պահպանություն չտրամադրելու, այլ պետությունում կամ միջկառավարական կազմակերպությունում դրա պահպանությունը մերժելու կամ պահպանության ժամկետը լրանալու հիմքով:»:
Հոդված 11. Օրենքի 12-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի «՝ սկսած բուծողի իրավունքի տրամադրման հայտ ներկայացնելու պահից մինչեւ բուծողի իրավունքի տրամադրումը» բառերը փոխարինել «բուծողի իրավունքի տրամադրման հայտի ներկայացման եւ բուծողի իրավունքի տրամադրման միջեւ ընկած ժամանակահատվածում» բառերով.
2) 2-րդ մասի «ենթադրում» բառը փոխարինել «ընդգրկում» բառով.
3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ եւ 4-րդ մասերով.
«3. Հայտատուն ցանկացած անձի նկատմամբ համարվում է բուծողի իրավունքի կրող, որը սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված ժամանակահատվածում կատարել է գործողություններ, որոնք իրավունքը շնորհվելուց հետո պահանջում են բուծողի թույլտվությունը, ինչպես նախատեսված է սույն օրենքի 13-րդ հոդվածով: Հայտատուն պետք է ունենա լիցենզիայի պայմանագրեր կնքելու եւ դատական վարույթ հարուցելու նույն իրավունքները, որոնք տրվում են բուծողին համապատասխան սորտի համար հայտի ներկայացման օրը: Սույն մասով վերապահված իրավունքները համարվում են երբեք չտրամադրված, եթե իրավունքը չի տրվում:
4. Ժամանակավոր պահպանությունն ուժի մեջ է մտնում միայն այն անձանց նկատմամբ, որոնց բուծողը ծանուցել է հայտի ներկայացման մասին:»:
Հոդված 12. Օրենքի 13-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի առաջին պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1. Համաձայն սույն օրենքի 14-րդ եւ 15-րդ հոդվածների՝ պահպանվող սորտի բազմացվող նյութի հետ կապված՝ սույն հոդվածում նշված գործողությունների համար պահանջվում է բուծողի թույլտվությունը՝».
2) 1-ին մասի 1-ին կետի «(բազմացում)» բառը փոխարինել «(կրկնապատկում)» բառով.
3) 1-ին մասի 2-րդ կետի «վերարտադրության (բազմացման)» բառերը փոխարինել «բազմացման» բառով.
4) 1-ին մասի 7-րդ կետի «1-ին եւ 2-րդ» բառերը փոխարինել «1-6-րդ» բառերով.
5) 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«2. Բուծողը թույլտվության համար կարող է առաջադրել որոշակի պահանջներ եւ սահմանափակումներ:».
6) 3-րդ մասի «Սույն» բառը փոխարինել «Սույն օրենքի 14-րդ եւ 15-րդ հոդվածների համաձայն՝ սույն» բառերով, «սորտի» բառից հետո «բուսանյութի» բառը՝ «բազմացվող նյութի» բառերով եւ նույն մասը «բուծողը» բառից հետո լրացնել «ողջամիտ» բառով.
7) 4-րդ մասի «1-4-րդ» բառերը փոխարինել «1-3-րդ» բառերով.
8) 4-րդ մասի 2-րդ կետի «7-րդ» բառը փոխարինել «6-րդ» բառով.
9) 5-րդ մասի 1-ին կետը «ստացվել է» բառերից առաջ լրացնել «հիմնականում» բառով.
10) 6-րդ մասի «Սորտերը» բառը փոխարինել «Հիմնականում ստացված սորտերը» բառերով:
Հոդված 13. Օրենքի 14-րդ հոդվածում՝
1) վերնագրի «շրջանակները» բառը փոխարինել «բացառությունները» բառով.
2) 1-ին մասի 3-րդ կետի «13-րդ հոդվածի 5-րդ» բառերը փոխարինել «13-րդ հոդվածի 4-րդ» բառերով, իսկ «նոր» բառը՝ «այլ» բառով.
3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2-4-րդ մասերով.
«2. Բուծողի իրավունքների խախտում չի համարվում ողջամիտ սահմաններում եւ բուծողների օրինական շահերի պահպանության դեպքում ֆերմերների կողմից գյուղատնտեսական մշակաբույսերի ցանկում ներառված պահպանվող սորտերի կամ սույն օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կամ 2-րդ կետով նախատեսված սորտերի՝ անձնական տնտեսություններում մշակության արդյունքով ստացված բերքի օգտագործումը բազմացման նպատակով:
3. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված բացառությունները չեն վերաբերում պտղատու, բանջարային մշակաբույսերին, դեկորատիվ եւ անտառային բույսերին, որոնց ցանկը սահմանում է լիազոր մարմինը:
4. Սույն հոդվածի 2-րդ մասում նշված ողջամիտ սահմանները եւ բուծողի օրինական շահերի պահպանության միջոցները սահմանում է լիազոր մարմինը:»:
Հոդված 14. Օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասում՝
1) «5-րդ» բառը փոխարինել «4-րդ» բառով.
2) 1-ին կետը «հետ» բառից հետո լրացնել «, կամ» բառով.
3) 2-րդ կետը «նյութի» բառից առաջ լրացնել «սորտի» բառով, իսկ նույն կետի «տեսակի կամ տիպի սորտերը» բառերը փոխարինել «ցեղին կամ տեսակին պատկանող սորտերը» բառերով:
Հոդված 15. Օրենքի 16-րդ հոդվածում՝
1) վերնագիրը «իրավունքի» բառից հետո լրացնել «իրացման» բառով.
2) 1-ին մասից հանել «օրենքով սահմանված բացառիկ դեպքերում եւ կարգով՝ միայն նախնական համարժեք փոխհատուցմամբ» բառերը.
3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2-րդ մասով.
«Երբ որեւէ նման սահմանափակում ազդում է երրորդ կողմին ցանկացած գործողություն իրականացնելու լիազորություն վերապահելու վրա, որի համար պահանջվում է բուծողի թույլտվությունը, ապա բուծողն ստանում է համարժեք փոխհատուցում:»:
Հոդված 16. Օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասում «սերմնանյութի, տնկանյութի կամ բազմացման համար նախատեսված այլ նյութերի արտադրությունը, հավաստագրումը եւ շուկայահանությունը կամ այդ նյութերի ներկրումն ու արտահանումը կարգավորող որեւէ միջոցով» բառերը փոխարինել «սորտերի նյութերի արտադրությունը, հավաստագրումը եւ շուկայահանումը կամ այդ նյութերի ներկրումն ու արտահանումը կարգավորելու համար ձեռնարկված ցանկացած միջոցով» բառերով:
Հոդված 17. Օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասը «ժամկետը» բառից հետո լրացնել «բուծողին իրավունք տալու օրվանից» բառերով եւ նույն հոդվածից հանել 2-րդ մասը:
Հոդված 18. Օրենքի 19-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի «Ցանկացած» բառը փոխարինել «Յուրաքանչյուր» բառով, «ապահովի նրա» բառերը՝ «ապահովի դրա հիմնական նշանակությունը եւ» բառերով եւ նույն մասը «այդ» բառից հետո լրացնել «՝ որպես սորտի անվանում գրանցված» բառերով.
2) 2-րդ մասի «ցանկացած այլ» բառերը փոխարինել «յուրաքանչյուր» բառով, իսկ «ՈՒՊՈՎ-ի որեւէ անդամ պետության» բառերը՝ «որեւէ ՈՒՊՈՎ անդամի» բառերով.
3) 4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«4. Երրորդ անձանց նախկին իրավունքները ենթակա չեն վերանայման: Եթե նախկինում ձեռք բերված իրավունքի պատճառով սորտի անվանման գործածումն արգելվում է համաձայն սույն հոդվածի 8-րդ մասի, ապա լիազոր մարմինը բուծողից պահանջում է սորտի համար ներկայացնել այլ անվանում:».
4) 5-րդ մասի «անդամ պետություններում» բառերը փոխարինել «անդամներում» բառով.
5) 6-րդ մասից հանել «ՈՒՊՈՎ-ի կանոնադրությամբ հաստատված կարգով» բառերը.
6) 8-րդ մասի «Յուրաքանչյուր ոք» բառերը փոխարինել «Ցանկացած անձ» բառերով, «չեն խոչընդոտում սորտի անվանման օգտագործմանը» բառերը՝ «կանխում են այդպիսի օգտագործումը» բառերով եւ նույն մասից հանել «կամ ՈՒՊՈՎ-ի անդամ պետության» բառերը:
Հոդված 19. Օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասում՝
1) 2-րդ կետը «վրա» բառից հետո լրացնել «եւ բուծողի իրավունքների տրամադրման պահին չեն պահպանվել սույն օրենքի 7-րդ կամ 8-րդ հոդվածի դրույթներով սահմանված պահանջները» բառերով.
2) 3-րդ կետի «բացառությամբ այն դեպքերի, երբ այդ իրավունքը բուծողը փոխանցել է այլ անձի» բառերը փոխարինել «եթե միայն այն չի փոխանցվել այն անձին, որն ունի այդ իրավունքը» բառերով:
Հոդված 20. Օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասում՝
1) 1-ին կետի «պահանջները» բառը փոխարինել «պայմանները» բառով.
2) 2-րդ կետի «բ» ենթակետի «առաջարկել այլ անվանում, եւ» բառերը փոխարինել «առաջարկում այլ անվանում, եթե» բառերով.
3) 2-րդ կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «գ» ենթակետով.
«գ. բուծողը չի վճարել այն վճարները, որոնք նախատեսված են վճարման ենթակա իրավունքներն ուժի մեջ մնալու համար:»:
Հոդված 21. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
2. Սույն օրենքից բխող այլ նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեց ամսվա ընթացքում: