Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-5481-03.04.2023-ՊԻ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 183.2-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3. Հայաստանի Հանրապետության դրոշին ներկայացվող պահանջները խախտելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական կամ իրավաբանական անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից հիսնապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի յոթանասունապատիկից հարյուրապատիկի չափով:»:

Հոդված 2. Օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետից հանել  «183.2,» բառը:

Հոդված 3. Օրենսգրքի 224-րդ հոդվածի 1-ին մասում «183-րդ,» բառից հետո լրացնել «183.2-րդ,» բառը:

Հոդված 4. Օրենսգրքի 254-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետից հանել «, 183.2» բառը

Հոդված 5. Եզրափակիչ մաս

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: