Հոդված 1. «Հավատարմագրման մասին» 2012 թվականի փետրվարի 8-ի ՀՕ-20-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 1-ին հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ.
«1. Սույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետության հավատարմագրման ազգային համակարգի գործունեության կանոնները եւ կանոնակարգում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմնի, Հայաստանի Հանրապետության հավատարմագրման ազգային մարմնի (այսուհետ` ԱՐՄՆԱԲ) եւ հավատարմագրված կամ հավատարմագրմանը հավակնող Հայաստանի Հանրապետության կամ այլ երկրների համապատասխանության գնահատման գործունեություն իրականացնող իրավաբանական անձանց (համապատասխանության գնահատման մարմիններ, այսուհետ` ՀԳՄ) հարաբերությունները:
2. Սույն օրենքը կարգավորում է համապատասխանության գնահատման գործունեություն իրականացնող համապատասխանության գնահատման մարմինների հավատարմագրման գործընթացը` անկախ հավատարմագրման եւ համապատասխանության գնահատման պարտադիր կամ կամավոր հիմքերից:»:
Հոդված 2. Օրենքի ամբողջ տեքստում «համապատասխանության գնահատման մարմին» բառերն իր հոլովաձեւերով փոխարինել «ՀԳՄ» հապավմամբ` համապատասխան հոլովաձեւերով, իսկ «հավատարմագրման ազգային մարմին» բառերն իր հոլովաձեւերով փոխարինել «ԱՐՄՆԱԲ» բառով` համապատասխան հոլովաձեւերով:
Հոդված 3. Օրենքի 2-րդ հոդվածի 1)-ին մասը շարադրել նոր խմբագրությամբ.
«1. Սույն օրենքում օգտագործվում են հետեւյալ հիմնական հասկացությունները`
«1) հավատարմագրում` ԱՐՄՆԱԲ-ի կողմից հավաստում, որ ՀԳՄ-ն համապատասխանում է ներդաշնակեցված ստանդարտներով սահմանված պահանջներին եւ կիրառելիության դեպքում համապատասխան ոլորտային սխեմաներով սահմանված լրացուցիչ պահանջներին` համապատասխանության գնահատման որոշակի գործունեություն իրականացնելու համար.
2) ԱՐՄՆԱԲ` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ստեղծված միակ մարմին, որը սույն օրենքով եւ այլ իրավական ակտերով սահմանված կարգով ունի ՀԳՄ-ների հավատարմագրում իրականացնելու լիազորություններ.
3) հավատարմագրման վկայագիր` պաշտոնական փաստաթուղթ կամ փաստաթղթերի փաթեթ, որը հավաստում է հավատարմագրումը որոշակի ոլորտում.
4) հավատարմագրման ոլորտ` համապատասխանության գնահատման կոնկրետ գործունեություն, որի համար հավատարմագրման հարցում է արվել, կամ արդեն իրականացվել է հավատարմագրումը.
5) հավատարմագրման նշան` ԱՐՄՆԱԲ-ի կողմից համապատասխանության գնահատման մարմնին տրված նշան` հավատարմագրված լինելը ցուցադրելու նպատակով օգտագործելու համար.
6) բողոքարկում` ՀԳՄ-ի կողմից բողոքարկման հանձնաժողովին գրավոր դիմում` իր հավատարմագրման կարգավիճակի (կասեցում, դադարեցում, մերժում, կրճատում) վերաբերյալ ԱՐՄՆԱԲ-ի կայացրած բացասական որոշման վերանայման վերաբերյալ.
7) համապատասխանության գնահատում` գործընթաց, որով հավաստվում է արտադրանքին, ծառայությանը, գործընթացին, համակարգին, անձին կամ մարմնին ներկայացվող պահանջների իրականացումը.
8) համապատասխանության գնահատման գործունեություն` ՀԳՄ-ի կողմից համապատասխանության գնահատման գործընթացի ժամանակ իրականացվող գործունեություն.
9) ՀԳՄ` համապատասխանության գնահատման գործունեություն իրականացնող մարմին (ներառյալ` պետական մարմնի կազմում գործող փորձարկման լաբորատորիա), որը կարող է հանդիսանալ հավատարմագրման օբյեկտ.
10) հավատարմագրման ընդլայնում` հավատարմագրման ոլորտին համապատասխանության գնահատման գործունեության ավելացում.
11) հավասարության սկզբունքներով փոխադարձ գնահատում` միջազգային եւ տարածաշրջանային փոխճանաչման համաձայնագրերի կողմ կամ հավակնորդ հանդիսացող օտարերկրյա հավատարմագրման ազգային մարմինների կողմից ԱՐՄՆԱԲ-ի գնահատում` սահմանված պահանջներին եւ, կիրառելիության դեպքում, լրացուցիչ ոլորտային տեխնիկական մասնագրերին համապատասխան.
12) շահագրգիռ կողմեր` հավատարմագրմամբ ուղղակիորեն կամ անուղղակիորեն շահագրգիռ կողմեր: Ուղղակիորեն շահագրգիռ են համարվում նրանք, ովքեր հավատարմագրվում են, անուղղակիորեն շահագրգիռ` նրանք, ովքեր օգտվում են հավատարմագրված համապատասխանության գնահատման ծառայություններից կամ հիմնվում են դրանց վրա.
13) հավատարմագրման կրճատում` հավատարմագրման ոլորտի որոշակի մասի դադարեցում.
14) հավատարմագրման կասեցում` հավատարմագրման ոլորտի լրիվ կամ մասնակի ժամանակավոր սահմանափակում.
15) հավատարմագրման դադարեցում` հավատարմագրման ամբողջ ոլորտի դադարեցում.
16) փորձարկում` ընթացակարգի համաձայն համապատասխանության գնահատման ենթակա օբյեկտի մեկ կամ մի քանի բնութագրերի որոշում.
17) տրամաչափարկում` գործողություն, որը հատուկ պայմաններում նախ կապ է ստեղծում չափանմուշների (էտալոնների) միջոցով ստացված չափման անորոշություններով մեծության արժեքների եւ չափման անորոշություններով համապատասխան ցուցմունքների միջեւ, ապա օգտագործում է այդ տեղեկությունը ցուցմունքից չափման արդյունք ստանալու նպատակով կապ ստեղծելու համար.
18) հսկողություն` համապատասխանության գնահատման օբյեկտի ուսումնասիրություն եւ դրա համապատասխանության որոշում սահմանված պահանջներին կամ մասնագիտական դատողության հիման վրա ընդհանուր պահանջներին.
19) սերտիֆիկացում` համապատասխանության գնահատման օբյեկտի հավաստում երրորդ կողմի միջոցով` բացառությամբ հավատարմագրման.
20) հավատարմագրման փորձագետ (գնահատող)` հավատարմագրման փորձագետների (գնահատողների) ռեեստրում գրանցված ֆիզիկական անձ, որին ԱՐՄՆԱԲ-ը նշանակել է միայնակ կամ որպես գնահատման խմբի անդամ համապատասխանության գնահատման մարմնի գնահատում իրականացնելու համար.
21) տեխնիկական փորձագետ` տեխնիկական փորձագետների ռեեստրում գրանցված եւ հավատարմագրման մարմնի կողմից նշանակված անձ, ով աշխատում է գնահատողի պատասխանատվության ներքո եւ գնահատման ենթակա հավատարմագրման ոլորտում ունի համապատասխան մասնագիտական գիտելիքներ կամ մասնագիտական փորձ եւ ինքնուրույն չի իրականացնում գնահատում.
22) գնահատում` ԱՐՄՆԱԲ-ի կողմից ստանդարտի(ների), այլ նորմատիվ փաստաթղթերի եւ սահմանված հավատարմագրման ոլորտի հիման վրա ՀԳՄ-ի իրազեկությունը որոշելու համար իրականացվող գործընթաց, այդ թվում` ՀԳՄ-ի գործունեությանը հետեւում.
23) պարբերական գնահատում` ԱՐՄՆԱԲ-ի կողմից հավատարմագրված ՀԳՄ-ի համապատասխանության գնահատման գործունեության պարբերաբար հետեւում.
24) արտահերթ գնահատում` գործընթաց, որը իրականացվում է ԱՐՄՆԱԲ-ի կողմից հավատարմագրված ՀԳՄ-ի գործունեության վերաբերյալ ստացված բողոքների կամ ՀԳՄ-ի հավատարմագրման պայմանների փոփոխությունների կամ այլ դեպքերում, ինչը կարող է ազդել ՀԳՄ-ի հավատարմագրման պահանջները կատարելու ունակության կամ իրազեկության վրա.
25) բողոք` որեւէ անձի կամ կազմակերպության կողմից դժգոհության գրավոր արտահայտում` հասցեագրված ԱՐՄՆԱԲ-ին, որը վերաբերում է ԱՐՄՆԱԲ-ի կամ հավատարմագրված ՀԳՄ-ի գործունեությանը, եւ որի համար ակնկալվում է պատասխան.
26) գործունեությանը հետեւում` ԱՐՄՆԱԲ-ի կողմից հավատարմագրման ոլորտի շրջանակում ՀԳՄ-ի համապատասխանության գնահատման գործունեության հետեւում.
27) համապատասխանության սերտիֆիկատ` համապատասխանության գնահատման մարմնի կողմից տրված փաստաթուղթ, որը հավաստում է արտադրանքի, գործընթացի, ծառայության, կառավարման համակարգերի, ֆիզիկական անձանց համապատասխանությունը սահմանված պահանջներին.
28) իրազեկություն` նախատեսված արդյունքներին հասնելու համար գիտելիքները եւ հմտությունները կիրառելու համապատասխան ունակություն.
29) ԱՐՄՆԱԲ-ի պատկերանիշ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված պատկերանիշ, որը կիրառվում է ԱՐՄՆԱԲ-ի կողմից` իրեն նույնականացնելու համար.
30) հավատարմագրման ոլորտի արդիականացում` ՀԳՄ-ի պահանջով ԱՐՄՆԱԲ-ի կողմից հավատարմագրման փաստաթղթերում փոփոխությունների կատարման գործընթաց, որն իրականացվում է հավատարմագրման ոլորտում վկայակոչված իրավական ակտի, ստանդարտացման, համապատասխանության գնահատման փաստաթղթի փոփոխության, նոր իրավական, ստանդարտացման, համապատասխանության գնահատման փաստաթղթի գործողության մեջ մտնելու (եթե նշված փաստաթղթի ներառումը չի ենթադրում հավատարմագրման ոլորտի ընդլայնման գործընթաց), հավատարմագրման ոլորտի եւ կից փաստաթղթերի ձեւաչափերի փոփոխության կամ ուղղումների դեպքերում:»:
Հոդված 4. Օրենքի 4-րդ հոդվածի 1)-ին մասի`
1) 2-րդ կետում հանել «սպառողների» բառը:
2) 4-րդ կետում «միջազգային» բառից հետո լրացնել «եւ տարածաշրջանային» բառերը:
Հոդված 5. Օրենքի 5-րդ հոդվածի 2)-րդ մասի 7-րդ կետում «արհեստավարժություն.» բառը փոխարինել «իրազեկություն.» բառով:
Հոդված 6. Օրենքի 6-րդ հոդվածի 1)-ին մասի`
1) 1.1-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:
2) 2-րդ կետում «հավատարմագրման տեխնիկական կոմիտեները» բառերը փոխարինել «հավատարմագրման խորհուրդը, հավատարմագրման կոմիտեները, խորհրդատվական տեխնիկական կոմիտեները եւ հանձնաժողովները» բառերով:
Հոդված 7. Օրենքի 7-րդ հոդվածի 1)-ին մասի`
1) 1-ին կետում «մշակում» բառից հետո լրացնել «եւ համակարգում» բառերը:
2) 5.1-րդ կետում «անդամավճարի» բառը փոխարինել «վճարի» բառով:
3) 5.1-րդ կետից հետո լրացնել նոր 5.2)-5.5)-րդ կետեր` հետեւյալ բովանդակությամբ.
«5.2) հաստատում է հավատարմագրման վկայագրի, համապատասխանության գնահատման չկանոնակարգվող եւ կանոնակարգվող ոլորտներում կամավոր սերտիֆիկացման համապատասխանության սերտիֆիկատների ձեւերը.
5.3) հաստատում է ԱՐՄՆԱԲ-ի պատկերանիշը, հավատարմագրման նշանը եւ դրանց կիրառման կարգը.
5.4) հաստատում է Հավատարմագրման խորհրդի կազմը, գործառույթները, լիազորություններն ու աշխատակարգը.
5.5) հաստատում է հավատարմագրման չափանիշները, ՀԳՄ-ների հավատարմագրման, գնահատումների կարգը եւ ժամկետները (այսուհետ` Կարգ):»:
Հոդված 8. Օրենքի 8-րդ հոդվածի`
1) 2)-րդ մասի առաջին նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հավատարմագրման ազգային մարմնի կրճատ անվանումն է «ԱՐՄՆԱԲ»:
2) 4)-րդ մասի`
ա. 1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1) կառուցվածքով անկախ է եւ չունի ֆինանսական կամ կառավարչական հետաքրքրություն իր կողմից գնահատվող ՀԳՄ-ների նկատմամբ ու ապահովում է շահերի բախման բացառումը համապատասխանության գնահատման մարմինների հետ.»:
բ. 2-րդ կետում «անաչառությունը» բառից հետո լրացնել «, խորհրդատվություն չի տրամադրում ՀԳՄ-ին եւ չի մրցակցում վերջինների հետ» բառերը:
գ. 8-րդ կետում «համապատասխանության» բառը փոխարինել «իրազեկության» բառով:
դ. 9-րդ եւ 10-րդ կետերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«9) մշակում, ներդնում եւ կիրառում է ԻՍՕ/ԻԷԿ 17011 միջազգային ստանդարտին համապատասխան ընթացակարգեր, այդ թվում` հավատարմագրման, աշխատակիցների կատարողականի եւ իրազեկության մոնիթորինգի, հավատարմագրված ՀԳՄ-ների գործունեության վերաբերյալ բողոքների քննարկման ընթացակարգեր.
10) հավաստում է, որ համապատասխանության գնահատումներն իրականացվեն պատշաճ ձեւով` առանց կազմակերպության վրա լրացուցիչ բեռ դնելու եւ հաշվի առնելով կազմակերպության չափը, գործունեության ոլորտը, կառուցվածքը, արտադրանքի տեխնոլոգիական գործընթացի բարդության աստիճանը, ինչպես նաեւ արտադրական գործընթացի զանգվածային կամ սերիական բնույթը.»:
3) 4)-րդ մասը լրացնել նոր 12)-21)-րդ կետերով` հետեւյալ բովանդակությամբ.
«12) ստեղծում է հավատարմագրման կոմիտեներ եւ սահմանում դրանց գործունեության կարգը.
13) առաջարկություններ է ներկայացնում լիազորված պետական կառավարման մարմնին հավատարմագրման վկայագրի, ՀԳՄ-ի կողմից տրամադրվող համապատասխանության գնահատման չկանոնակարգվող եւ կանոնակարգվող ոլորտներում կամավոր սերտիֆիկացման համապատասխանության սերտիֆիկատների ձեւերի վերաբերյալ.
14) առաջարկություններ է ներկայացնում լիազորված պետական կառավարման մարմնին ԱՐՄՆԱԲ-ի պատկերանիշի եւ հավատարմագրման նշանի կիրառման կարգի վերաբերյալ.
15) ապահովում է օրենսդրությամբ սահմանված կարգով հավատարմագրված ՀԳՄ-ների, հավատարմագրման փորձագետների (գնահատողների) ու տեխնիկական փորձագետների, ինչպես նաեւ ՀԳՄ-ների կողմից տրված համապատասխանության սերտիֆիկատների, գրանցված համապատասխանության հայտարարագրերի եւ փորձարկման արձանագրությունների ռեեստրների ձեւավորումը եւ վարումը, նշված ռեեստրներից տեղեկատվության տրամադրումը.
16) կազմակերպում է համապատասխանության գնահատման ոլորտի մասնագետների համար հավատարմագրման վերաբերյալ գիտաժողովներ, վերապատրաստման եւ որակավորման դասընթացներ, որակավորում է հավատարմագրման փորձագետներին (գնահատողներին) եւ շնորհում համապատասխան վկայագրեր (սույն կետով սահմանված գործունեությունը ապահովելու նպատակով ԱՐՄՆԱԲ-ի կողմից ստեղծվում են հանձնաժողովներ, որոնց գործունեության կարգը սահմանում է ԱՐՄՆԱԲ-ը).
17) ստեղծում է Խորհրդատվական տեխնիկական կոմիտեներ եւ սահմանում դրանց գործունեության կարգը.
18) տրամադրում է ՀԳՄ-ներին հավատարմագրման վկայագրեր, ինչպես նաեւ վերաձեւակերպված հավատարմագրման վկայագրեր.
19) տրամադրում է տեղեկություն հավատարմագրման գործընթացի վերաբերյալ շահագրգիռ կողմերին.
20) կազմակերպում է համապատասխանության սերտիֆիկատների, պետական գրանցման վկայականների բլանկների տպագրությունը եւ դրանք ՀԳՄ-ներին տրամադրումն ու հաշվառումը.
21) հրապարակում է ԻՍՕ/ԻԷԿ 17011 միջազգային ստանդարտին ներդաշնակ միջպետական ստանդարտի պահանջներով սահմանված հանրամատչելի տեղեկատվությունը:»:
4) Լրացնել նոր 5-րդ մասով` հետեւյալ բովանդակությամբ.
«5. Ազգային եւ Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգման ոլորտի շրջանակներում հավատարմագրված ՀԳՄ-ների եւ դրանց կողմից տրամադրված, գրանցված համապատասխանության գնահատման փաստաթղթերի ռեեստրների վարման կարգերը եւ չափանիշները սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:»:
Հոդված 9. Օրենքի 9-րդ հոդվածի`
1) 2)-ից 7)-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել:
2) 8)-րդ մասի 3-ից 5-րդ եւ 8-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 10. Օրենքի 10-րդ հոդվածի 1)-ին մասի 3-ից 5-րդ եւ 7-րդ կետերը ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 11. Օրենքի 11-րդ հոդվածի`
1) վերնագրից եւ 2)-րդ մասից հանել «տեխնիկական» բառը:
2) 1)-ին մասն ուժը կորցրած ճանաչել:
3) 2)-րդ մասի 2-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «2) ընդունում է հավատարմագրման, հավատարմագրումը մերժելու, ընդլայնելու, կրճատելու, պահպանելու, կասեցնելու, վերականգնելու, դադարեցնելու, վերահավատարմագրելու վերաբերյալ որոշումներ:».
4) 2)-րդ մասի 3-րդ կետը ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 12. Օրենքի 12-րդ հոդվածի 1)-ին մասի`
1) 1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1) փորձարկման, տրամաչափարկման բժշկական լաբորատորիաները.»:
2) 2-րդ կետում «արտադրանքի» բառից հետո լրացնել «, գործընթացի եւ ծառայությունների» բառերը:
3) 5-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«5) հսկողություն իրականացնող մարմինները, այդ թվում` չափման միջոցների ստուգաչափում իրականացնող մարմինները.»:
4) 5-րդ կետից հետո լրացնել նոր 5.1)-5.3)-րդ կետերով` հետեւյալ բովանդակությամբ.
«5.1) որակավորման ստուգում իրականացնողները.
5.2) ստանդարտ նմուշներ պատրաստողները.
5.3) վավերացում (վալիդացում) եւ ստուգում (վերիֆիկացում) իրականացնող մարմինները.»:
Հոդված 13. Օրենքի 13-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 13. Հավատարմագրման գործընթացը եւ ժամկետը
1. Հավատարմագրման գործընթացն իրականացվում է ԻՍՕ/ԻԷԿ 17011 միջազգային ստանդարտին ներդաշնակ միջպետական ստանդարտի պահանջներին համապատասխան:
2. ՀԳՄ-ների հավատարմագրման եւ վերահավատարմագրման ժամկետ է սահմանվում չորս տարի:»:
Հոդված 14. Օրենքի 14-րդ հոդվածի 1)-ին մասի 1-ին եւ 2-րդ կետերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1) կիրառում են հավատարմագրման նշանը եւ հավատարմագրման վերաբերյալ տեքստային վկայակոչումը սույն օրենքով սահմանված Կարգով հավատարմագրված լինելու դեպքում.
2) դիմում են ԱՐՄՆԱԲ-ին` հավատարմագրվելու, հավատարմագրումը ընդլայնելու, կրճատելու, կասեցնելու, վերականգնելու կամ դադարեցնելու, հավատարմագրման ոլորտը արդիականացնելու, ինչպես նաեւ վերահավատարմագրվելու նպատակով.»:
Հոդված 15. Օրենքի 15-րդ հոդվածի 1)-ին մասի`
1) 2-րդ կետում «վճարումներ հավատարմագրման ծառայությունների, գնահատումների համար» բառերը փոխարինել «սույն օրենքի 7-րդ հոդվածի 1)-ին մասի 5.1-ին կետով սահմանված վճարները» բառերով,
2) 4-րդ կետում «ոլորտում» բառից հետո լրացնել «եւ հավատարմագրման վկայագրի գործողության ընթացքում» բառերով:
3) Լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր` 8)-րդ կետով.
«8) Հայաստանի Հանրապետությունում համապատասխանության գնահատման գործունեություն իրականացնելու նպատակով հավատարմագրման համար դիմել միայն ԱՐՄՆԱԲ-ին` հաշվի առնելով հավատարմագրման տարածաշրջանային եւ միջազգային կազմակերպությունների պահանջները:»:
Հոդված 16. Օրենքի 16-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 17. Օրենքի 17-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ.
«Հոդված 17. Հավատարմագրման նշանի եւ հավատարմագրման վերաբերյալ տեքստային վկայակոչման կիրառման սահմանափակումը»
1. Արգելվում է չհավատարմագրված, հավատարմագրումը դադարեցված կամ կասեցված ոլորտի շրջանակում ՀԳՄ-ների կողմից համապատասխանության գնահատման գործունեության իրականացումը` կիրառելով հավատարմագրման նշանը եւ հավատարմագրման վերաբերյալ տեքստային վկայակոչումը»:
Հոդված 18. Օրենքը լրացնել նոր 17.1-ին հոդվածով` հետեւյալ բովանդակությամբ.
«Հոդված 17.1. Հավատարմագրման կրճատումը, լրիվ կամ մասնակի կասեցումը, դադարեցումը
1. Հավատարմագրման կրճատման հիմք է հանդիսանում`
1) ՀԳՄ-ի դիմումը,
2) Կարգով սահմանված դեպքերում գնահատումների ժամանակ հայտնաբերված անհամապատասխանությունները:
2. Հավատարմագրման լրիվ կամ մասնակի կասեցման հիմք է հանդիսանում`
1) ՀԳՄ-ի դիմումը,
2) գնահատումների ժամանակ հայտնաբերված անհամապատասխանությունները Կարգով սահմանված ժամկետներում չվերացնելը,
3) համապատասխանության գնահատման գործունեություն իրականացնելիս ՀԳՄ-ների` Կարգով սահմանված հավատարմագրման չափանիշներին անհամապատասխանությունը,
4) ԱՐՄՆԱԲ-ի եւ ՀԳՄ-ի միջեւ կնքված հավատարմագրման պայմանագրում ամրագրված պարտավորությունների չկատարումը:
3. Հավատարմագրման կասեցման ժամանակահատվածում ՀԳՄ-ը չի կարող ներկայացնել հավատարմագրման ընդլայնման, ինչպես նաեւ վերահավատարմագրման հայտ:
4. Սույն հոդվածի 2)-րդ մասի 1-ին կետով սահմանված դեպքում հավատարմագրման կասեցման ժամկետ է սահմանվում դիմումով առաջարկված ժամկետը, բայց ոչ ավելի, քան 4 ամիս: Հավատարմագրման կասեցումից հետո պահանջները բավարարելու դեպքում հավատարմագրումը վերականգնվում է ՀԳՄ-ի կասեցման ժամկետի ավարտից առնվազն 5 աշխատանքային օր առաջ ներկայացված դիմումի համաձայն:
5. Սույն հոդվածի 2)-րդ մասի 2-րդ, 3-րդ եւ 4-րդ կետերով սահմանված դեպքերում հավատարմագրման կասեցման ժամկետը սահմանվում է հավատարմագրման կոմիտեի կողմից համապատասխան որոշման կայացմանը հաջորդող օրվանից ոչ ավելի, քան 4 ամիս` ելնելով ՀԳՄ-ի կողմից տրամադրված կասեցման հիմքերը վերացնելու վերաբերյալ միջոցառումներն իրականացնելու ժամկետներից: Կասեցումից հետո հավատարմագրումը վերականգնվում է պարբերական կամ արտահերթ գնահատումների միջոցով:
6. ՀԳՄ-ի հավատարմագրումը դադարեցվում է`
1) ՀԳՄ-ի դիմումի հիման վրա,
2) սույն օրենքի 17.1-ին հոդվածի 4)-րդ մասով նախատեսված դիմումը չներկայացնելու կամ հավատարմագրման կասեցման հիմքերը նույն հոդվածի 5)-րդ մասով սահմանված ժամկետում չվերացնելու դեպքում,
3) գնահատումներից հրաժարվելու դեպքում,
4) ԱՐՄՆԱԲ-ին համապատասխանության գնահատման գործունեությանը վերաբերող տեղեկատվություն չտրամադրելու կամ կեղծ տեղեկատվություն տրամադրելու դեպքում.
5) հավատարմագրման վկայագրի գործողության ժամկետում ԱՐՄՆԱԲ-ի կողմից ՀԳՄ-ի գնահատումների ընթացքում հայտնաբերված հավատարմագրման ոլորտից դուրս համապատասխանության գնահատման գործունեություն իրականացնելիս համապատասխանության գնահատման փաստաթղթում հավատարմագրման նշան եւ հավատարմագրման վերաբերյալ տեքստային վկայակոչում կիրառելու դեպքում.
6) ԱՐՄՆԱԲ-ի եւ ՀԳՄ-ի միջեւ կնքված հավատարմագրման պայմանագրի լուծման դեպքում.
7. Գնահատումների ժամանակ արձանագրված անհամապատասխանությունների արդյունքում հավատարմագրման դադարեցման կամ կրճատման վերաբերյալ որոշման ընդունման դեպքում ՀԳՄ-ն կարող է հավատարմագրման կամ հավատարմագրման ընդլայնման հայտը ներկայացնել համապատասխան որոշումը ընդունելուց առնվազն վեց ամիս հետո` անհամապատասխանությունները վերացնելու դեպքում:»:
Հոդված 19. Օրենքի 18-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ.
«1. ԱՐՄՆԱԲ-ը անդամակցում եւ համագործակցում է տարածաշրջանային եւ միջազգային կազմակերպությունների հետ, մասնակցում է նրանց գործունեությանը եւ համաձայնագրերի շնորհիվ ձեռք է բերում տրված հավատարմագրումների ճանաչում:
2. ԱՐՄՆԱԲ-ը տրված հավատարմագրումների ու հավատարմագրված ՀԳՄ-ների գործունեության արդյունքների ճանաչման համար կարող է դիմել տարածաշրջանային եւ միջազգային հավատարմագրման կազմակերպությունների բազմակողմ համաձայնագրեր ստորագրող կողմ դառնալու համար, ինչն իր հերթին ենթադրում է հավասարության սկզբունքներով փոխադարձ գնահատում:
3. Բազմակողմ համաձայնագրեր կնքելու դեպքում ԱՐՄՆԱԲ-ը ճանաչում է հավատարմագրման միջազգային եւ տարածաշրջանային բազմակողմ համաձայնագրեր կնքած կողմերից տրված հավատարմագրումները:»:
Հոդված 20. Օրենքի 19-րդ հոդվածը լրացնել նոր 3-րդ եւ 4-րդ մասերով` հետեւյալ բովանդակությամբ.`
«3. Օտարերկրյա հավատարմագրման ազգային մարմնի կողմից հավատարմագրված ՀԳՄ-ների գործունեությունը Հայաստանի Հանրապետությունում արգելվում է, եթե այլ բան նախատեսված չէ Հայաստանի Հանրապետության օրենքով կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վավերացված Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան ընդունված փաստաթղթերով:
4. ԱՐՄՆԱԲ-ը չպետք է մրցակցի այլ պետությունների հավատարմագրման մարմինների հետ:»:
Հոդված 21. Օրենքի 20-րդ հոդվածի 1)-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1. ԱՐՄՆԱԲ-ը կարող է հավատարմագրման ծառայություններ մատուցել օտարերկրյա ՀԳՄ-ներին հավատարմագրման տարածաշրջանային եւ միջազգային կազմակերպությունների, ինչպես նաեւ անդրսահմանային պահանջներին համապատասխան:»:
Հոդված 22. Օրենքի 21-րդ հոդվածի`
1) 1)-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1. ԱՐՄՆԱԲ-ը հրապարակում է երկկողմ, բազմակողմ տարածաշրջանային եւ միջազգային համագործակցության, տարածաշրջանային եւ միջազգային ճանաչման համաձայնագրերի կողմ հանդիսանալու փոխադարձ գնահատումների արդյունքները, ներառյալ համապատասխանության գնահատման գործունեության հավատարմագրման ճանաչման շրջանակը, դրանց վերաբերյալ ցանկացած փոփոխության, ԱՐՄՆԱԲ-ի կողմից հավատարմագրված օտարերկրյա ՀԳՄ-ների հավատարմագրման վերաբերյալ տեղեկատվությունը:»:
2) 2)-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 23. Օրենքի 22-րդ հոդվածի`
1) 1)-ին մասի 2-րդ կետում «անդամավճարներից» բառը փոխարինել «վճարներից» բառով,
2) 2)-րդ մասում «Մինչեւ երեք հավատարմագրման» բառերը փոխարինել «Հավատարմագրման» բառով:
Հոդված 24.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հոդված 25.
1. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո 6 ամսվա ընթացքում լիազորված պետական կառավարման մարմինը հաստատում է սույն օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ կետով Օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասում լրացվող նոր` 5.2-5.5-րդ կետերով սահմանված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերը:
2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո 9 ամսվա ընթացքում Հայաստանի Հանրապետության կառավարությունը սահմանում է սույն օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ կետով Օրենքի 8-րդ հոդվածում լրացվող նոր` 5-րդ մասով նախատեսված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտը:
Տեղեկանք նախագծում կատարված փոփոխությունների վերաբերյալ