Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» 1997 թվականի հունիսի 24-ի ՀՕ-137 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 12-րդ հոդվածի 3-րդ մասից հանել «՝ հող չհանդիսացող» բառերը:
Հոդված 2. Օրենքի 28.2-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «գ» ենթակետում՝
1) առաջին պարբերությունից հանել «(բացառությամբ հողերի)» բառերը.
2) հինգերորդ պարբերության «հետ համաձայնեցված» բառերը փոխարինել «որոշմամբ հավանության արժանացած» բառերով:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունվարի 1-ից:
Հոդված 4. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ եռամսյա ժամկետում: