Armenian ARMSCII Armenian
Կ-101-05.09.2003-ՖՎ-010/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՎՃԱՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1 . «Ճանապարհային վճարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (3 մարտի 1998 թվականի, ՀՕ-203) 5-րդ հոդվածի առաջին պարբերությունում «ամսական» բառը փոխարինել «տասնհինգօրյա» բառով:

Հոդված 2. Օրենքի 9-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասում «Մեկ ամսվա» բառերը փոխարինել «Տասնհինգ օրվա» բառերով.

2) 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«3. Հայաստանի Հանրապետության տարածքում տասնհինգից ավելի օր գտնվելու դեպքում յուրաքանչյուր՝հաջորդ տասնհինգ օրվա կամ ավելի պակաս ժամկետի համար այլ պետություններում գրանցված տրանսպորտային միջոցներով ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելու համար վճարը հաշվարկվում եւ պետական բյուջե է մուծվում Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվելու ժամկետը լրանալուց հետո՝ հինգ օրվա ընթացքում:»:

Հոդված 3 . Օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերությունում «մեկ ամսից» բառերը փոխարինել «տասնհինգ օրից» բառերով, իսկ «30 օրվա» բառերը՝ «տասնհինգ օրվա» բառերով:

Հոդված 4. Օրենքի 14-րդ հոդվածում «երեսնօրյա» բառը փոխարինել «տասնհինգօրյա» բառով: