Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-741-15.11.2005-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում (6 դեկտեմբերի 1985 թվականի, այսուհետ` օրենսգիրք) կատարել հետեւյալ փոփոխությունը եւ լրացումը`

ա) Օրենսգրքի 79-րդ հոդվածը շարադրել հետեւյալ բովանդակությամբ`

«Հոդված 79. Հրկիզմանկամ կրակի հետ անփույթ վարվելու հետեւանքով անտառներում ծառերը, թփերը, մատղաշը եւ մշակաբույսերը ոչնչացնելը կամ վնասելը

Հրկիզմանկամ կրակի հետ անփույթ վարվելու հետեւանքով անտառներում ծառերը, թփերը, մատղաշը եւ մշակաբույսերը ոչնչացնելը կամ վնասելը, ինչպես նաեւ անտառներում ծառերի ու թփերի պահպանմանեւ հատման կանոնների խախտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ սահմանված նվազագույն աշխատավարձի ութսունապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` հարյուրհիսունապատիկի չափով:».

բ) Օրենսգրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 791 հոդվածով.

«Հոդված 791 . Անտառներում հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջները խախտելը

Անտառներում հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջները խախտելը, որի հետեւանքով անտառը հրդեհվել է կամ հրդեհը տարածվել է զգալի մակերեսի վրա`

առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսունապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` հարյուրապատիկի չափով:»:

Հոդված 2. Օ րենսգիրքի 122-րդ հոդվածում կատարել հետեւյալ փոփոխությունները.

ա) առաջին մասի սանկցիան շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից հարյուրհիսունապատիկի չափով»:

բ) երկրորդ մասի սանկցիան շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից երկուհարյուրհիսունապատիկի չափով»:

Հոդված 3. Օրենսգրքի 187 -րդ հոդվածում կատարել հետեւյալ փոփոխությունը եւ լրացումը.

ա) հոդվածի սանկցիան շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի քսանհինգապատիկից հիսունապատիկի չափով»:

բ) լրացնել երկրորդ եւ երրորդ մասեր հետեւյալ բովանդակությամբ`

«Սույն հոդվածի առաջին մասի դիսպոզիցիայումնշված խախտումները վարչական պատասխանատվության ենթարկվելուց հետո մեկ տարվա ընթացքում կրկին անգամ կատարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի հիսունապատիկից հարյուրհիսունապատիկի չափով:

Պետական հրդեհային տեսչության պաշտոնատար անձանց կողմից տրված կարգադրագրերում նշված ժամկետում թույլ տրված հրդեհային անվտանգության կանոնների խախտումները չվերացնելը`

«առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսունապատիկի չափով»:

Հոդված 4. Օրենսգրքի 225 -րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«Պետական հրդեհային հսկողության (Պետական հրդեհային տեսչության) մարմինները քննում են սույն օրենսգրքի 791 , 122 եւ 187 հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը:

Պետական հրդեհային տեսչության անունից վարչական տույժեր նշանակելու իրավունք ունեն

ա) հրդեհային հսկողության գծով Հայաստանի Հանրապետության գլխավոր պետական տեսուչը` տուգանք սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրհիսունապատիկի չափով.

բ) հրդեհային հսկողության գծով Հայաստանի Հանրապետության գլխավոր պետական տեսուչի տեղակալները` տուգանք սահմանված նվազագույն աշխատավարձի հիսունապատիկից երկուհարյուրապատիկի չափով.

գ) հրդեհային հսկողության գծով Հայաստանի Հանրապետության ավագ պետական տեսուչները` տուգանք սահմանված նվազագույն աշխատավարձի քսանհինգապատիկից հարյուրհիսունապատիկի չափով.

դ) հրդեհային հսկողության գծով Հայաստանի Հանրապետության պետական տեսուչները` տուգանք սահմանված նվազագույն աշխատավարձի քսահինգապատիկից հարյուրապատիկի չափով:»:

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանը հաջորդող տասներորդ օրից:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւլրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի

«Հրդեհային անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում (ՀՕ-176, 15.05. 2001 թ.) փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (ՀՕ-108-Ն, 20.05.2005թ.) Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մարտի 10-ի «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության արտակարգ իրավիճակների վարչության պետական հակահրդեհային ծառայությունը վերակազմակերպելու, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության արտակարգ իրավիճակների վարչության պետական հրդեհային տեսչություն ստեղծելու, այդ տեսչության կանոնադրությունը եւ կառուցվածքը հաստատելու մասին» N 383-Ն որոշման համաձայն ԱԻՎ կառուցվածքային ստորաբաժանում հանդիսացող պետական հակահրդեհային ծառայությունը վերակազմակերպվել է` առանձնացվել է տեսչական, վերահսկողական վարչական պատասխանատվության միջոցներ կիրառելու իրավասությունները եւ ստեղծվել է պետական հրդեհային տեսչություն, որի անձնակազմը քաղաքացիական ծառայողներ են:

Պետական հրդեհային տեսչության կողմիցստուգումները եւ այլ գոր-ծառույթներն իրականացվում են «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող կազմակերպություններում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 4-րդ մասի, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի 3-րդ կետի եւ «Հրդեհային անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն:

Ընդ որում,հրդեհային անվտանգության կանոնները եւ այլ նորմերը խախտելու համար պատասխանատվության միջոցներ են նախատեսված Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 232-րդ հոդվածով եւ «Վարչական իրավախախտումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 79-րդ, 122-րդ, 187-րդ հոդվածներով:

Հրդեհային անվտանգության կանոնները խախտելը կամ չկատարելը կարող է հանգեցնել աղետալի իրավիճակների` խոշոր նյութական կորուստներից մինչեւ մարդկային զոհերն ու խեղանդամությունները: Դրա դեմ պայքարի միջոցներց մեկը վարչական պրակտիկան է: Սակայն«Վարչական իրավախախտումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 187-րդ հոդվածով(ինչպես նաեւ 122-րդ հոդվածով) նախատեսված տուգանքի չափերը սահմանված նվազագույն աշխատավարձի 15-50 տոկոս, այսինքն` 150-ից 500 դրամ, շատ փոքր են եւ ցանկալի ազդեցություն չեն թողնում իրավախախտների վրա:

Նույն օրենսգրքի 79-րդ հոդվածով անտառներում հրդեհային ան-վտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջները խախտելու համար սահմանված է նվազագույն աշխատավարձի 50-ապատիկից 150-ապատիկի չափով տուգանք, այսինքն 50.000-ից 150.000 դրամ:

Օրենսգրքի մի շարք հոդվածներով անհամեմատ խոշոր չափի տուգանքներ են նախատեսված այնպիսի դեպքերի համար, որոնք անմիջականորեն կապված չեն մարդու կյանքի, անվտանգության եւ խոշոր նյութական կորուստների հետ, օրինակ` 401 , 402 , 404 , 407 , 188 եւ այլ հոդվածները նախատեսում են տուգանքի նշանակում մինչեւ նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով, իսկ 1707 հոդվածը երեքհարյուրապատիկի չափով եւ այլն:

Վիճակագրությունը ցույց է տալիս, որ Հայաստանի Հանրապետությունում տարեկան գրանցվում են հազարից ավելի հրդեհներ, որոնք պատճառում են մի քանի հարյուր միլիոն դրամի հասնող վնաս, մարդկային զոհեր, առողջության քայքայում: Ամենուր խախտվում են Հրդեհային անվտանգության կանոնները, կիրառված տույժերը ոչ մի ազդեցություն չեն գործում, որովհետեւ տուգանքների չափերը շատ ցածր են, ինչպես նշեցինք 150-ից 500 դրամ, պետական մարմինները, կազմակերպությունները, քաղաքացիները գերադասում են տուգանվել 150-ից 500 դրամ, քան թե իրենց եւ բնակչության անվտանգությունը ապահովելու նպատակով պահպանեն այդ կանոնները, կատարեն տուգանքի գումարից մի քանի տասնյակ ավելի ներդրումներ:

Այդ իսկ պատճառով, Պետական հրդեհային տեսչության աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու նպատակով, նպատակահարմար ենք գտնում զգալի ավելացնել «Վարչական իրավախախտումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 187-րդ հոդվածով նախատեսված տուգանքի չափերը: