Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում (6 դեկտեմբերի 1985 թվականի, այսուհետ` օրենսգիրք) կատարել հետեւյալ փոփոխությունը եւ լրացումը`
ա) Օրենսգրքի 79-րդ հոդվածը շարադրել հետեւյալ բովանդակությամբ`
«Հոդված 79. Հրկիզմանկամ կրակի հետ անփույթ վարվելու հետեւանքով անտառներում ծառերը, թփերը, մատղաշը եւ մշակաբույսերը ոչնչացնելը կամ վնասելը
Հրկիզման կամ կրակի հետ անփույթ վարվելու հետեւանքով անտառներում ծառերը, թփերը, մատղաշը եւ մշակաբույսերը ոչնչացնելը կամ վնասելը, ինչպես նաեւ անտառներում ծառերի ու թփերի պահպանման եւ հատման կանոնների խախտելը`
առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ սահմանված նվազագույն աշխատավարձի ութսունապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` հարյուրհիսունապատիկի չափով:».
բ) Օրենսգրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 791 հոդվածով.
«Հոդված 791 . Անտառներում հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջները խախտելը
Անտառներում հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջները խախտելը, որի հետեւանքով անտառը հրդեհվել է կամ հրդեհը տարածվել է զգալի մակերեսի վրա`
առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսունապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` հարյուրապատիկի չափով:»:
Հոդված 2. Օրենսգիրքի 122-րդ հոդվածում կատարել հետեւյալ փոփոխությունները.
ա) առաջին մասի սանկցիան շարադրել հետեւյալ խմբագրությամբ`
«առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից հարյուրհիսունապատիկի չափով»:
բ) երկրորդ մասի սանկցիան շարադրել հետեւյալ խմբագրությամբ`
«առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից երկուհարյուրհիսունապատիկի չափով»:
Հոդված 3. Օրենսգրքի 187-րդ հոդվածում կատարել հետեւյալ փոփոխությունը եւ լրացումը.
ա) հոդվածի սանկցիան շարադրել հետեւյալ խմբագրությամբ`
«առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի քսանհինգապատիկից հիսունապատիկի չափով»:
բ) լրացնել երկրորդ եւ երրորդ մասեր հետեւյալ բովանդակությամբ`
«Սույն հոդվածի առաջին մասի դիսպոզիցիայում նշված խախտումները վարչական պատասխանատվության ենթարկվելուց հետո մեկ տարվա ընթացքում կրկին անգամ կատարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի հիսունապատիկից հարյուրհիսունապատիկի չափով:
Պետական հրդեհային տեսչության պաշտոնատար անձանց կողմից տրված կարգադրագրերում նշված ժամկետում թույլ տրված հրդեհային անվտանգության կանոնների խախտումները չվերացնելը`
«առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսունապատիկի չափով»:
Հոդված 4. Օրենսգրքի 225 -րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`
«Պետական հրդեհային հսկողության (Պետական հրդեհային տեսչության) մարմինները քննում են սույն օրենսգրքի 791 , 122 եւ 187 հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը:
Պետական հրդեհային տեսչության անունից վարչական տույժեր նշանակելու իրավունք ունեն
ա) հրդեհային հսկողության գծով Հայաստանի Հանրապետության գլխավոր պետական տեսուչը` տուգանք սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրհիսունապատիկի չափով.
բ) հրդեհային հսկողության գծով Հայաստանի Հանրապետության գլխավոր պետական տեսուչի տեղակալները` տուգանք սահմանված նվազագույն աշխատավարձի հիսունապատիկից երկուհարյուրապատիկի չափով.
գ) հրդեհային հսկողության գծով Հայաստանի Հանրապետության ավագ պետական տեսուչները` տուգանք սահմանված նվազագույն աշխատավարձի քսանհինգապատիկից հարյուրհիսունապատիկի չափով.
դ) հրդեհային հսկողության գծով Հայաստանի Հանրապետության պետական տեսուչները` տուգանք սահմանված նվազագույն աշխատավարձի քսահինգապատիկից հարյուրապատիկի չափով:»:
Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանը հաջորդող տասներորդ օրից: