Armenian ARMSCII Armenian
Կ-5562-07.04.2023-ՏՏԳՇ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Երեւան  քաղաքում  տեղական  ինքնակառավարման մասին» 2008 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-5-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 73-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետում՝

1) հանել «(բացառությամբ հողերի)» բառերը.

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասություններով. «Նշված միջոցները փոխանցվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով բացված հատուկ հաշվին: Երեւանի ավագանին սույն կետում նշված միջոցները կարող է ուղղել բացառապես Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հավանության արժանացած ծրագրերի ֆինանսավորմանը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով.»:

Հոդված 2. Օրենքի 73-րդ հոդվածի 1-ին մասի 25-րդ կետի երկրորդ եւ  երրորդ պարբերություններն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունվարի 1-ից: