Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-5581-10.04.2023-ԱՍ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ

Հոդված 1. 1998 թվականի մայիսի 5-ի Հայաuտանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի (այսուհետեւ՝ Օրենսգիրք) 1062-րդ հոդվածի՝

1. վերնագրում եւ 1-ին մասում «իր աշխատողի» բառերից հետո լրացնել «կամ իր կողմից օրենքով սահմանված կարգով կամավոր աշխատանքների ներգրավված կամավորի» բառերով,

2. 1-ին մասում «պաշտոնեական)» բառից հետո լրացնել «կամ կամավոր աշխատանքի շրջանակներում օրենքով սահմանված» բառերով,

Հոդված 2. Օրենսգրքի 1074-րդ հոդվածի 1-ին մասում «եւ այլն» բառերից հետո լրացնել «, ինչպես նաեւ իր կողմից օրենքով սահմանված կարգով կամավոր աշխատանքների ներգրավված կամավորի՝ կամավոր աշխատանքի շրջանակներում օրենքով սահմանված պարտականությունները կատարելիս» բառերով:

Հոդված 3. Օրենսգրքի 1077-րդ հոդվածում «համապատասխան պարտականություններ» բառերից հետո լրացնել «կամ կամավոր աշխատանքի շրջանակներում օրենքով սահմանված պարտականություններ,» բառերով:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից երեք ամիս հետո: