Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-5582-10.04.2023-ԱՍ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ

Հոդված 1. 2016 թվականի հոկտեմբերի 4-ի Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետեւ՝ Օրենսգիրք) 147-րդ հոդվածի 1-ին մասում լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 12.1-ին կետով.

«12.1) «Կամավոր աշխատանքի մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված կազմակերպության կողմից կամավորին՝ իր բնակության վայրից (քաղաք կամ գյուղ) դուրս կամավոր աշխատանք կատարելու դեպքում կատարված ծախսերի հատուցումը՝ ոչ ավելի քան Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ՝ գործուղման մեկնած աշխատողների գործուղման ծախսերի հատուցման նվազագույն չափերով, որոնք հիմնավորված են Օրենսգրքի 55-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված հաշվարկային փաստաթղթերով.»:

Հոդված 2. Օրենսգրքի 412-րդ հոդվածում՝

1. վերնագրում «չներկայացնելը» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ առանց օրենքով սահմանված կարգով կամավոր աշխատանքի մասին պայմանագիր կնքելու կամավոր ներգրավելը» բառերով.

2. 1-ին մասում «չներկայացնելու» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ առանց «Կամավոր աշխատանքի մասին» օրենքով սահմանված կարգով կամավոր աշխատանքի մասին պայմանագիր կնքելու կամավոր ներգրավելու» բառերով, «գանձվում է» բառերից առաջ լրացնել «կամ «Կամավոր աշխատանքի մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված կազմակերպությունից» բառերով, իսկ «վարձու աշխատողի» բառերից հետո՝ «կամ կամավոր աշխատանք կատարող անձի» բառերով:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից երեք ամիս հետո: