Armenian ARMSCII Armenian
Կ-5585-10.04.2023-ԱՍ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ

Հոդված 1.  «Բարեգործության մասին» 2002 թվականի հոկտեմբերի 8-ի ՀՕ-424-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 9-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված  9. Կամավորը

1. Կամավորը սույն օրենքով սահմանված բարեգործությանը մասնակցում եւ բարեգործություն ստացողների օգտին կամավոր աշխատանքներ կատարում է օրենքով սահմանված կարգով:»:

Հոդված 2. Օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետից հանել «եւ կամավորների կատարած աշխատանքի» բառերը:

Հոդված 3.  Օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասում «կամավորների գործունեության հետ կապված ծախսերը» բառերը փոխարինել «բարեգործական ծրագրերի շրջանակներում կամավոր աշխատանքների հետ կապված՝ օրենքով սահմանված կարգով կատարվող ծախսերը» բառերով:

Հոդված 4. Օրենքի 15-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի՝

ա.  «եւ կամավորի» բառերը հանել,

բ. 2-րդ եւ 4-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել.

2) 4-րդ եւ 5-րդ մասերը հանել.

3) 6-րդ մասից հանել «եւ կամավորների կատարած աշխատանքի» բառերը:

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից երեք ամիս հետո: