Հոդված 1. «Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (7 հուլիսի 1998 թվականի, ՀՕ-236) 60-րդ հոդվածի «բ» ենթակետում «ավ՟տոտ՟րանս՟պոր՟տա՟յին մի՟ջոց՟նե՟րի ժամանա՟կա՟վոր կա՟յան՟ման հա՟մար հա՟տուց՟ման դի՟մաց դրանց ան՟վտան՟գութ՟յան ա՟պա՟հո՟վու՟մը» բառերը փոխարինել «ավտոկանգառում հատուցման դիմաց ավտոտրանսպորտային միջոցի ժամանակավոր կայանման ապահովումը (կազմակերպումը)» բառերով:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտության վերաբերյալ
«Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն հաստատագրված վճարով հարկվող գործունեություն է համարվում նաեւ ավտոկանգառների գործունեությունը:
Օրենքի 60-րդ հոդվածի «բ» ենթակետով տրվել է «ավտոկանգառի գործունեություն» հասկացության բնորոշումը, որի համաձայն «օրենքի իմաստով՝ ավ՟տո՟կան՟գառ՟նե՟րի գոր՟ծու՟նեութ՟յուն է հա՟մար՟վում ավ՟տոտ՟րանս՟պոր՟տա՟յին մի՟ջոց՟նե՟րի ժա՟մա՟նա՟կա՟վոր կա՟յան՟ման հա՟մար հա՟տուց՟ման դի՟մաց դրանց ան՟վտան՟գութ՟յան ա՟պա՟հո՟վու՟մը»: «Անվտանգության ապահովում» հասկացությունը տարընթերցությունների եւ հարկային մարմնի կողմից ավտոկանգառների գործունեության համար հաստատագրված վճարի հաշվարկման համար որոշակի բարդությունների տեղիք է տալիս:
Հաշվի առնելով վերոնշյալը օրենքի նախագծով առաջարկվում է վերախմբագրել օրենքի 60-րդ հոդվածի «բ» ենթակետը, սահմանելով, որ ավտոկանգառների գործունեություն է համարվում ավտոկանգառում հատուցման դիմաց ավտոտրանսպորտային միջոցի ժամանակավոր կայանման ապահովումը (կազմակերպումը):