Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-5586-10.04.2023-ԱՍ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ

Հոդված 1. «Հասարակական կազմակերպությունների մասին» 2016 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-22-Ն օրենքի (այսուհետեւ՝ Օրենք) 16-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետից հանել «եւ կամավորների» բառերը:

Հոդված 2. Օրենքի 17-րդ հոդվածի՝

1. 1-ին մասում «իր աշխատանքներում» բառերից հետո լրացնել «օրենքով սահմանված կարգով» բառերով.

2. 2-րդ մասի 2-րդ նախադասությունը հանել.

3. 3-8-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 3. Օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետում «(հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ), ինչպես նաեւ այն կամավորների (հաշվետու տարվա ընթացքում) թիվը, որոնց աշխատանքի տեւողությունը գերազանցում է շաբաթական 20 ժամը» բառերը փոխարինել «եւ կամավորների թիվը` հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ» բառերով:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից երեք ամիս հետո: