Հոդված 1. «Հիմնադրամների մասին» 2002 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-516-Ն օրենքի 4-րդ հոդվածում`
1. վերնագրում «շահառուները» բառից հետո լրացնել «, կամավորները» կետադրական նշանով եւ բառով.
2. լրացնել նոր` 5-րդ մասով հետեւյալ բովանդակությամբ.
«5. Հիմնադրամը կարող է իր աշխատանքներում ներգրավել կամավորների` օրենքով սահմանված կարգով:»:
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից երեք ամիս հետո: