Հոդված 1. «Կուտակային կենսաթոշակների մասին» 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-244-Ն օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 33-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«33) պայմանագրային եկամուտ՝ քաղաքացիաիրավական պայմանագրերի համաձայն՝ աշխատանքների կատարման (ծառայությունների մատուցման) դիմաց գործատուից կամ կազմակերպությունից ստացված եկամուտ, բացառությամբ ձեռնարկատիրական եկամտի եւ «Կամավոր աշխատանքի մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված Կազմակերպության կողմից կամավորին նույն օրենքով սահմանված կարգով վճարված եկամտի (ֆինանսական կամ գույքային միջոցների կամ կամավոր աշխատանքներից բխող լրացուցիչ ծախսերի փոխհատուցման կամ իր բնակության վայրից (քաղաքից կամ գյուղից) դուրս կամավոր աշխատանք կատարելու դեպքում կատարված ծախսերի հատուցման).»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից երեք ամիս հետո: