Հոդված 1. «Թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (26.12.2002, ՀՕ-218-Ն, այսուհետ՝ օրենք) 41-րդ հոդվածի 2-րդ մասում եւ 47-րդ հոդվածի 1-ին մասում «թմրանյութ» բառը փոխարինել «թմրամիջոց» բառով:
Հոդված 2. Oրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել 5-րդ կետով՝ հետեւյալ բովանդակությամբ.
« թմրամիջոցներ եւ հոգեմետ նյութեր պարունակող բույսերի ցուցակ, որոնց շրջանառությանը Հայաստանի Հանրապետությունում սահմանափակ է եւ որոնց նկատմամբ սահմանված են հսկման եղանակներ» :
Հոդված 3. Օրենքի 4-րդ հոդվածը լրացնել 3-րդ մասով՝ հետեւյալ բովանդակությամբ.
«3. Սույն հոդվածի 2-րդ մասում նշված ցուցակներում ընդգրկված թմրամիջոցների, հոգեմետ նյութերի եւ դրանց պրեկուրսորների, թմրամիջոցներ եւ հոգեմետ նյութեր պարունակող բույսերի շրջանառության կանոնները սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից»:
Հոդված 4. Օրենքի 3-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 3. Օրենքում օգտագործվող հասկացությունները
Սույն օրենքում օգտագործվում են հետեւյալ հիմնական հասկացությունները.
1) թմրամիջոցներ` ցանկացած բնական կամ արհեստական ծագում ունեցող նյութեր, դրանց պատրաստուկներ, որոնք ներառված են Հայաստանի Հանրապետությունում հսկման ենթակա թմրամիջոցների, հոգեմետ նյութերի, դրանց պրեկուրսորների եւ թմրամիջոցներ եւ հոգեմետ նյութեր պարունակող բույսերի ցանկում Հայաստանի Հանրապետության օրենսդրության եւ միջազգային պայմանագրերի, այդ թվում ՄԱԿ-ի 1961 թ. թմրամիջոցների մասին միասնական կոնվենցիայի համաձայն.
2) հոգեմետ նյութեր` ցանկացած բնական կամ արհեստական ծագում ունեցող նյութեր, դրանց պատրաստուկներ, որոնք ներառված են Հայաստանի Հանրապետությունում հսկման ենթակա թմրամիջոցների, հոգեմետ նյութերի, դրանց պրեկուրսորների եւ թմրամիջոցներ եւ հոգեմետ նյութեր պարունակող բույսերի ցանկում՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության եւ միջազգային պայմանագրերի, այդ թվում ՄԱԿ-ի 1971 թ. հոգեմետ նյութերի մասին կոնվենցիայի համաձայն.
3) պրեկուրսորներ (թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի պրեկուրսորներ)` նյութեր, որոնք կիրառվում են թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի ստացման, արտադրման, պատրաստման, վերամշակման ընթացքում եւ ներառված են Հայաստանի Հանրապետությունում հսկման ենթակա թմրամիջոցների, հոգեմետ նյութերի եւ դրանց պրեկուրսորների ցանկում` Հայաստանի Հանրապետության օրենսդրության եւ միջազգային պայմանագրերի համաձայն.
4) պատրաստուկ՝ ցանկացած ֆիզիկական վիճակում գտնվող նյութերի ցանկացած խառնուրդ, որը պարունակում է Հայաստանի Հանրապետությունում հսկման ենթակա թմրամիջոցների, հոգեմետ նյութերի, դրանց պրեկուրսորների եւ թմրամիջոցներ եւ հոգեմետ նյութեր պարունակող բույսերի ցանկում բույսերի ցանկում՝ ընդգրկված մեկ կամ մեկից ավելի թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր.
5) թմրամիջոցների, հոգեմետ նյութերի եւ դրանց պրեկուրսորների օրինական շրջանառություն ՝ թմրամիջոցների, հոգեմետ նյութերի եւ դրանց պրեկուրսորների մշակում, արտադրություն, պատրաստում, վերամշակում, տեղափոխում, պահում, բացթողում, իրացում, ձեռքբերում, օգտագործում, առաքում, բաշխում, արտահանում, ներմուծում եւ ոչնչացում՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան.
6) թմրամիջոցների, հոգեմետ նյութերի եւ դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառություն ՝ թմրամիջոցների, հոգեմետ նյութերի եւ դրանց պրեկուրսորների՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության խախտումներով իրականացվող շրջանառություն (այսուհետ՝ թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառություն).
7) թմրամոլություն` անձի հոգեկան եւ (կամ) ֆիզիկական կախվածության հիվանդագին վիճակ, որը պայմանավորված է թմրամիջոցների եւ (կամ) հոգեմետ նյութերի օգտագործմամբ.
8) թմրամոլությամբ հիվանդ ՝ սույն օրենքով սահմանված կարգով անցկացված բժշկական հետազոտության արդյունքում «թմրամոլություն» ախտորոշում ստացած անձ.
9) թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի ապօրինի օգտագործում ՝ թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի օգտագործում՝ առանց բժշկի նշանակման.
10) թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի համարժեքներ (անալոգներ) ` Հայաստանի Հանրապետությունում հսկման ենթակա թմրամիջոցների, հոգեմետ նյութերի, դրանց պրեկուրսորների եւ թմրամիջոցներ եւ հոգեմետ նյութեր պարունակող բույսերի ցանկում չընդգրկված, շրջանառության համար արգելված բնական կամ սինթետիկ ծագում ունեցող նյութեր, որոնց քիմիական կազմը եւ հատկությունները նման են այն թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի քիմիական կազմին եւ հատկություններին, որոնց հոգեպարար ազդեցությունը նրանք վերարտադրում են»:
Հոդված 5. Օրենքի 11-րդ հոդվածը լրացնել 5-րդ եւ 6-րդ մասերով՝ հետեւյալ բովանդակությամբ.
«5. Պատրաստուկների նկատմամբկիրառվում են հսկման նույնատիպ միջոցներ, որոնք նախատեսված են դրանցում պարունակվող հսկման ենթակա թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի նկատմամբ: Երկու կամ ավելի թմրամիջոցներ եւ (կամ) հոգեմետ նյութեր պարունակող պատրաստուկները ենթարկվում են այդ նյութերից առավել խիստ հսկվող նյութի հսկման ռեժիմին:
6. Թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերիցուցակներում ներառված նյութ պարունակող պատրաստուկները, որոնք ունեն այնպիսի բաղադրություն, որ չարաշահման վտանգը բացակայում է կամ աննշան է, եւ այդ նյութը չի կարողառանձնացվել մատչելի ձեւերով եւ այն քանակներով, որոնց ժամանակ հնարավոր են ապօրինի կիրառումն ու չարաշահումը, կարող են իրավասու մարմնի ներկայացմամբ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ չենթարկվել հսկողության որոշակի միջոցների: Այդ որոշման մեջ կոնկրետ նշվում եննման պատրաստուկների հանդեպ կիրառվող հսկողության միջոցները»:
Հոդված 6. Օրենքի 28-րդ հոդվածի 5-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հայաստանի Հանրապետությունում թմրամոլության բուժումն իրականացվում է առողջապահության ոլորտի պետական կառավարման լիազոր մարմնի կողմից սահմանված կարգով »:
Հոդված 7. Օրենքի 28-րդ հոդվածի 6-րդ եւ 8-րդ մասերում «դեղապնակներում» բառը փոխարինել «դեղարկղիկներում» բառով:
Հոդված 8. Oրենքի 32-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության, արդարադատության, առողջապահության ոստիկանության, ազգային անվտանգության եւ մաքսային ոլորտների պետական լիազոր մարմինների փորձագիտական ստորաբաժանումներումփորձաքննությունները եւ այդօրինակ այլ գործա ռույթներ իրականացվում են առանց լիցենզիայի»:
Հոդված 9. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանն հաջորդող օրվանից:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
Հոդված 1
Օրենքում գործածվող հասկացություններն անհրաժեշտ է համապատասխանեցնել միջազգային չափանիշներին, մասնավորապես` ՄԱԿ-ի 1961թ. թմրամիջոցների մասին միասնական կոնվենցիայի, ՄԱԿ-ի 1971թ. հոգեմետ նյութերի մասին կոնվենցիայի եւ ՄԱԿ-ի 1988թ. թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի մասին կոնվենցիայի տերմինաբանությանը: «Թմրանյութ» հասկացությունն իր իմաստով նեղ է եւ նշանակում է «քիմիական թմրաբեր նյութ», իսկ «թմրամիջոցն» ավելի լայն իմաստ ունի եւ նշանակում է ինչպես բնական եւ արհեստական թմրաբեր քիմիական նյութերը, այնպես էլ այդ նյութերը պարունակող դեղատեսակները, բույսերը եւ դրանցից ստացվող թմրաբեր միջոցները: Օրենքը կարգավորում է հենց վերջին թվարկումներն ընդգրկող միջոցների եւ ոչ թե միայն նյութերի շրջանառությունը:
Հոդված 2
ՀՀ Քրեական օրենսգրքի 273-րդ հոդվածի համաձայն՝ մշակումն արգելված թմրանյութեր, հոգեներգործուն, խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսերի ապօրինի ցանելու կամ աճեցնելուհամար սահմանված է քրեական պատասխանատվությունը, սակայն «Թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի մասին» Հայաստանի Հանրապետության գործող օրենք ում մշակումն արգելված թմրանյութեր, հոգեներգործուն, խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսերի ցուցակի սահմանման պահանջ չկա: Նախագծի 2-րդ հոդվածի սահմանման նպատակը օրենսդրության մեջ առկա բացի լրացումն ու ՀՀ քրեական օրենսգրքի 237-րդ հոդվածի կիրառման ապահովումն է :
Հոդված 3
«Թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունումից հետո եւ ի կատարումն դրա 4-րդ հոդվածի Հայաստանի Հանրապետության կ առավարությունը իր՝ 21.08.2003թ. «Հայաստանի Հանրապետությունում հսկման ենթակա թմրամիջոցների, հոգեմետ նյութերի եւ դրանց պրեկուրսորների կազմը ( ցանկը ) հաստատելու մասին» N-1129 որոշմամբ հաստատեց վերոհիշյալ ցուցակները:
Սակայն առ այսօր գոյություն չունի ենթաօրենսդրական որեւէ նորմատիվ ակտ, որը կսահմաներ թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի շրջանառության ռեժիմը եւ դրան ներկայացվող պահանջները՝ ըստ ցուցակների: Այս առումով անհրաժեշտ է օրենքի 4-րդ հոդվածում կատարել լրացում, որի համաձայն ՀՀ կառավարությունը կսահմանի ցանկերում ընդգրկված թմրամիջոցների, հոգեմետ նյութերի եւ դրանց պրեկուրսորների շրջանառության կանոնները:
Հոդված 4
Նախագծի 4-րդ հոդվածով նոր խմբագրությամբ են ներկայացվում օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները, որի անհրաժեշտությունը պայմանավորված է օրենքում օգտագործվող հասկացությունները հստակեցնելու նպատակով:
Ն որ հասկացությունների մեջ լրացվել է «պատրաստուկ» հասկացությունը, որ ը ներառելու անհրաժեշտությունը այն է, որ «պատրաստուկ» հասկացությունը նախատեսվում է օգտագործել օրենքի՝ սույն օրենսդրական փոփոխությունների փաթեթի տեքստում:
Հոդված 5
Նախագծի 5-րդ հոդվածով նախատեսված լրացումները բխում ենՄԱԿ-ի 1961 թ. թմրամիջոցների մասին միասնական եւ 1971 թ. հոգեմետ նյութերի մասին կոնվենցիաների պահանջներից:
Որպես օրինակ ասենք, որ այս կետերի բացակայությունը թույլ չի տա ազատ վաճառել բնակչության մեջ լայնորեն կիրառվողեւ չարաշահումների վտանգից գործնականում զուրկ այնպիսի դեղեր (պատրաստուկներ), ինչպիսիք են՝կորվալոլը, վալոկորդինը (պարունակում են ֆենոբարբիտալ հոգեմետ նյութը), սոլպադեինը, պանադեինը (պարունակում են կոդեին թմրաբեր միջոցը) եւ մի շարք այլ դեղեր:
Նախ եւ առաջ «Անալոգ» ոչ հայերեն բառը պետք էր փոխարինել «համարժեք» բառով: Բացի այդ անալոգի ներկայիս բնորոշումը (« սույն օրենքով սահմանված կարգով հաստատված թմրամիջոցների, հոգեմետ նյութերի եւ դրանց պրեկուրսորների կազմում չընդգրկված նյութեր »), չմատնանշելով հոգեպարար նմանատիպ ազդեցության հանգամանքը, փաստորեն, հնարավորություն է տալիս ցանկացած նյութ դիտել որպես համարժեք: Պատկերավոր ասած` ջուրն էլ չի ընդգրկված նշված ցուցակներում: Ստացվում է, որ «համարժեք»-ի իրավական բնորոշումը տալիս, անհրաժեշտ կլիներ ամրագրել հետեւյալը. «համարժեքներ ` նյութեր, որոնք ընդգրկված չեն Հայաստանի Հանրապետությունում հսկման ենթակա թմրամիջոցների, հոգեմետ նյութերի եւ դրանց պրեկուրսորների ցուցակում, որոնց շրջանառությունը Հայաստանի Հանրապետությունում արգելված է, քանի որ իրենց քիմիական կառուցվածքով զգալիորեն նման են որեւէ հսկվող թմրամիջոցի կամ հոգեմետ նյութի եւ առաջացնում են նմանատիպ հոգեպարար ազդեցություն»:
Սակայն, այստեղ առաջ է գալիս այն հարցը, թե ինչ օբյեկտիվ չափանիշներով, ինչ ընթացակարգով եւ որ մարմինն է ճանաչելու «հոգեպարար նմանատիպ ազդեցության» առկայության փաստը: Միջազգային եւ տեղական մի շարք փորձագետների հավաստմամբ նշված օբյեկտիվությունը` համապատասխան որոշում կայացնելու ընթացակարգերի եւ հիմքերի, եւ ամենակարեւորը` ժամանակի առումով, լրիվ բավարար է այս կամ այն նյութը պարզապես վերահսկվող նյութերի ցուցակներից որեւէ մեկում ընդգրկելու համար:
Հոդված 6
Թմրամոլության բուժումը, որպես ցանկացած որեւէ մեկ այլ հիվանդության բուժում, իրենից ներկայացնում է զուտ առողջապահական կամ բժշկական հիմնախնդիր, եւ տրամաբանական է, որ այն պահանջում է հենցառողջապահության ոլորտի պետական կառավարման լիազոր մարմնի կողմից սահմանված կանոնակարգ:
Իրականում, ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում թմրամոլության բուժումն իրականացվում է գլխավորապես թմրամիջոցների ցուցակում ընդգրկված դեղատեսակներով: Ժամանակակից բժշկագիտության մեջ անհնար է թմրամոլության բուժումը կազմակերպել` առանց հոգեներգործուն նյութերի նշանակման: Ստացվում է, որ համապատասխան բուժհաստատությունները, այդ թվում` Երեւանի Նարկոլոգիական կլինիկան մինչեւ հիմա խախտել են, այժմ էլ խախտում են եւ ապագայում էլ ստիպված են լինելու խախտել Օրենքի այս կետը:
Հոդված 7
Առկա «դեղապնակ» բառը չի համա՟պատաս՟խա՟նում հոդվածի համատեքստին: Ելնելով այս բարդ բառի երկրորդ բաղադրիչի իմաստից`«դեղապնակ» ասելով հասկացվում է դեղի համար գոյություն ունեցող հատուկ ափսե: Տվյալ համատեքստում օրենսդիրը նկատի է ունեցել առաջին բուժօգնության դեղարկղիկները :
Հոդված 8
Առողջապահության ոլորտի պետական կառավարման լիազոր մարմինն իրականացնում է մարդու կենսահեղուկներում թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի առկայության փաստը հաստատող կամ ժխտող որակական եւ քանակական փորձաքննություններ: Այսպիսի փորձաքննությունների արդյունքներն ունեն երկակի կիրառություն.
- դատաիրավական գործառույթներ.
- թմրամոլության ախտորոշիչ եւ բուժական գործառույթներ:
Թմրամոլության բուժմամբ զբաղվող բուժհիմնարկներին վերոհիշյալ փորձաքննությունների արդյունքներն անհրաժեշտ են ինչպես ախտորոշիչ, այնպես էլ բուժական գործընթացները ճիշտ կազմակերպելու համար: Մարդու կենսա՟հեղուկներում թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի հայտնաբերման փորձա՟քննությունների իրականացման համար պատասխանատու բուժհիմնարկ՟նե՟րի լաբորատորիաները կիրառում են տարաբնույթ փորձանմուշներ, այդ թվում նաեւ` թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի շարքից:
Այսպիսով, Օրենքի հոդված 32-ում թվարկված գերատեսչությունների ցանկում (Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազություն, արդարադատության նախարարության փորձագիտական ստորաբաժանումներ, ոստիկանություն, ազգային անվտանգություն եւ մաքսային մարմիններ) պետք էներգրավել նաեւ առողջապահության ոլորտի պետական կառավարման լիազոր մարմնի փորձագիտական ստորաբաժանումները: