Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-5651-19.04.2023-ՊԱ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» 2022 թվականի հոկտեմբերի 5-ի ՀՕ-376-Ն օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասում «պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո» բառերը փոխարինել «2023 թվականի հուլիսի 1-ից» բառերով:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԶԵՆՔԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ  «ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»  ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Ընթացիկ իրավիճակը եւ ակտերի ընդունման անհրաժեշտությունը.

ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով  մշակվել է «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրինագիծ: Հաշվի առնելով օրինագծում կատարվող փոփոխությունների բովանդակությունը եւ ծավալը, անհրաժեշտություն կառաջանա վերանայել եւ փոփոխությունների ենթարկել այն ենթաօրենսդրական իրավական ակտերի նախագծերը, որոնք բխում են «Զենքի շրջանառության կարգավորման մասին» եւ «Լիզենզավորման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքներից: Ներկայումս ՀՀ ներքին գործերի նախարարության կողմից մշակվել եւ շրջանառության մեջ են դրվել վերոնշյալ օրենքներից բխող երկու տասնյակից ավելի ենթաօրենսդրական իրավական ակտերի նախագծեր, որոնք վերանայելու եւ խմբագրելու համար կպահանջվի լրացուցիչ ժամանակ: Ուստի նախատեսվում է երկարաձգել նշված օրենքների եւ դրանցից բխող ենթաօրենսդրական իրավական ակտերի ուժի մեջ մտնելու ժամկետները:

2.  Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

Նախագծերի ընդունումը չի բխում որեւէ ռազմավարական փաստաթղթից:

3. Առաջարկվող կարգավորման բնույթը

Նախագծերով առաջարկվում է փոփոխություն եւ լրացում կատարել «Զենքի շրջանառության կարգավորման մասին» եւ «Լիզենզավորման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքներում՝ փոփոխելով դրանց եւ այդ օրենքներից բխող ենթաօրենսդրական իրավական ակտերի ուժի մեջ մտնելու ժամկետները:

4. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք եւ նրանց դիրքորոշումը

Նախագծերը մշակվել են ՀՀ ներքին գործերի նախարության կողմից:

5. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն մասին

Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չկա:

6. Ակնկալվող արդյունքը.

Օրինագծերի ընդունմամբ «Զենքի շրջանառության կարգավորման մասին» եւ «Լիզենզավորման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքներից բխող ենթաօրենսդրական ակտերը կընդունվեն օրենքներին համապատասխան ժամկետներում եւ կարգով:

ՀՀ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ԶԵՆՔԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ  «ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» եւ «Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» oրենքների նախագծերի փաթեթի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:
 

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն