Հոդված 1. «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» 2013 թվականի դեկտեմբերի 12-ի ՀՕ-157-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 6-րդ հոդվածի 5-րդ մասը «դատախազների,» բառից հետո լրացնել «քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց,» բառերով:
Հոդված 2. Օրենքի 14.2-րդ հոդվածի 5-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«5. Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձին սույն օրենքով սահմանված կարգով տրվում է հավելում՝ պաշտոնային դրույքաչափի 92 տոկոսի չափով:»:
Հոդված 3. Օրենքի 1-ին հավելվածում՝
1) «Քննչական կոմիտեի նախագահ 12.00» պարբերության «12.00» թիվը փոխարինել «14.50» թվով.
2) «Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, զինվորական քննչական գլխավոր վարչության պետ 8.50» պարբերության «8.50» թիվը փոխարինել «14.00» թվով:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հունիսի 1-ից: