Հոդված 1.
«Նյութական պահուստի մասին» 2020 թվականի մարտի 4-ի
ՀՕ-129-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 10-րդ հոդվածի 9-րդ մասում «ներկայացնում» բառից հետո լրացնել «էլեկտրոնային» բառը, իսկ «վերաբերյալ:» բառից հետո լրացնել «Էլեկտրոնային հաշվետվության համակարգն ապահովում է փաստաթղթաշրջանառության գաղտնիությունը:» բառերը:
Հոդված 2. Օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 8.1-ին կետ.
«8.1) ռազմավարական պաշարների պահուստի նյութական արժեքների պահպանում իրականացնող կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով նախատեսված հաշվետվությունները սահմանված ժամկետներում եւ կարգով չներկայացնելու դեպքում 2 աշխատանքային օրվա ընթացքում այդ մասին հայտնում է համապատասխան տեսչական մարմնին.»:
Հոդված 3.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում էլեկտրոնային հաշվետվություն ներկայացնելու համակարգի գործարկման հաջորդ օրը, բայց ոչ ուշ, քան 2024 թվականի մարտի 1-ը: