Armenian ARMSCII Armenian
Կ-571-27.04.2023-ՊԱ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» 2017 թվականի նոյեմբերի 15-ի ՀՕ-195-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 5-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետը «ամիս» բառից հետո լրացնել «, իսկ կամավոր հիմունքներով պարտադիր զինվորական ծառայություն անցնելու համար դիմած իգական սեռի քաղաքացիների համար՝ 6 ամիս» բառերով:

Հոդված 2. Օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ նախադասությունը «սեռի» բառից հետո լրացնել «եւ կամավոր հիմունքներով պարտադիր զինվորական ծառայություն անցնելու համար դիմած իգական սեռի» բառերով:

Հոդված 3. Օրենքը  լրացնել  հետեւյալ  բովանդակությամբ 19.1-ին հոդվածով.

«Հոդված 19.1.  Կամավոր հիմունքներով պարտադիր զինվորական  ծառայություն անցնելու համար դիմած իգական սեռի քաղաքացիների զորակոչի կազմակերպման առանձնահատկությունները

1. Պարտադիր զինվորական ծառայություն անցնելու ցանկություն ունեցող իգական սեռի քաղաքացիները կարող են համապատասխան տարվա մինչեւ մարտի 1-ը կամ հոկտեմբերի 1-ը դիմում ներկայացնել իրենց հաշվառման վայրի զինվորական կոմիսարիատ՝ դիմումի ներկայացման օրվանից հետո հայտարարված՝ շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչին մասնակցելու համար: Համապատասխան տարվա մարտի 1-ից կամ հոկտեմբերի 1-ից հետո դիմում ներկայացվելու դեպքում իգական սեռի քաղաքացիները ներգրավվում են դիմումի ներկայացման օրվանից հետո հայտարարված՝ շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչին հաջորդող հայտարարված՝ շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչին:

2. Պարտադիր զինվորական ծառայություն անցնելու համար դիմում ներկայացրած եւ առողջական վիճակի փորձաքննության արդյունքներով պարտադիր զինվորական ծառայության համար ոչ պիտանի կամ ժամանակավորապես ոչ պիտանի կամ բուժման կարիք ունեցող ճանաչվելու դեպքերում կամ սույն օրենքի 24-րդ հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով սահմանված ընտանեկան պայմաններ ունեցող իգական սեռի քաղաքացիները ենթակա չեն պարտադիր զինվորական ծառայության:

3. Զինվորական հաշվառման վերցված եւ հայտարարված՝ շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչին մասնակցելու համար սույն օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն ծանուցված իգական սեռի քաղաքացիների վրա չեն տարածվում սույն օրենքի 21-րդ հոդվածով սահմանված պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու եւ սույն օրենքի 22-րդ ու 24-րդ հոդվածներով սահմանված պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու վերաբերյալ դրույթները:

4. Պարտադիր զինվորական ծառայություն անցնելու համար դիմում ներկայացրած եւ «Պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով արական սեռի քաղաքացիների համար սահմանված կարգով զինվորական հաշվառման վերցված իգական սեռի քաղաքացիների պարտադիր զինվորական ծառայության զորակոչն իրականացվում է սույն օրենքի 19-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգով:

5. Զինվորական հաշվառման վերցված եւ հայտարարված՝ շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչին մասնակցելու համար սույն օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն ծանուցված իգական սեռի քաղաքացիները կարող են մինչեւ շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելու օրը գրավոր հրաժարվել պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելուց, որի դեպքում նրանք ենթակա չեն պարտադիր զինվորական ծառայության, եւ նրանց նկատմամբ չի կիրառվում սույն օրենքի 20-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված պատասխանատվությունը:»:

Հոդված  4.   Օրենքի 25-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասի 2-րդ կետի «որոշում» բառը փոխարինել «որոշումներ» բառով եւ նույն կետը «զորակոչելու» բառից հետո լրացնել «, իսկ սույն օրենքի 19.1-ին հոդվածի 2-րդ կամ 5-րդ մասով սահմանված դեպքերում՝ կամավոր հիմունքներով պարտադիր զինվորական ծառայություն անցնելու դիմում ներկայացրած իգական սեռի քաղաքացուն պարտադիր զինվորական ծառայության ոչ ենթակա ճանաչելու» բառերով.

2) 10-րդ մասի 3-րդ կետը «հանձնաժողովներ» բառից հետո լրացնել «, իսկ կամավոր հիմունքներով պարտադիր զինվորական ծառայություն անցնելու դիմում ներկայացրած իգական սեռի քաղաքացիների մասով՝ համապատասխան զինվորական կոմիսարիատ» բառերով:

Հոդված  5.  Օրենքի 26-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը «վիճակահանությամբ» բառից հետո լրացնել «, իսկ իգական սեռի շարքային կազմի պարտադիր զինծառայողներինը՝ առանց վիճակահանության» բառերով.

2) 2-րդ մասի երրորդ նախադասությունը «կարող են ուղարկվել» բառերից հետո լրացնել «, իսկ իգական սեռի շարքային կազմի պարտադիր զինծառայողները պարտադիր ուղարկվում են» բառերով:

Հոդված  6.   Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում՝

1) «բ» ենթակետը «ելնելով» բառից հետո լրացնել «, բացառությամբ կամավոր հիմունքներով պարտադիր զինվորական ծառայություն անցնող իգական սեռի զինծառայողների» բառերով.

2) «դ» ենթակետը «դեպքում» բառից հետո լրացնել «, բացառությամբ կամավոր հիմունքներով պարտադիր զինվորական ծառայություն անցնող իգական սեռի զինծառայողների» բառերով:

Հոդված  7.   Օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը «օրենքի» բառից հետո լրացնել «19.1-ին հոդվածով եւ» բառերով:

Հոդված  8.   Օրենքի 63-րդ հոդվածում՝

1) 3-րդ մասի առաջին նախադասությունը «զինծառայողների համար» բառերից հետո լրացնել «, բացառությամբ իգական սեռի պարտադիր ժամկետային զինծառայողների,» բառերով.

2) 4-րդ մասում՝

ա. «ծառայությունից» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ իգական սեռի պարտադիր ժամկետային զինծառայողներին պարտադիր զինվորական ծառայության ժամկետը լրանալու կամ առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչելու հիմքով վաղաժամկետ պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից» բառերով,

բ. «չափով» բառը փոխարինել «չափերով» բառով:

Հոդված  9.   Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

2. Սույն օրենքի ընդունմամբ պայմանավորված այլ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերում անհրաժեշտ փոփոխությունները եւ լրացումներն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝  90 օրացուցային օրվա ընթացքում: