«Հոդված 24.1. Ոստիկանության իրավունքները լողամիջոցների շահագործմանը ներկայացվող օրենսդրական պահանջների պահպանման նկատմամբ հսկողություն իրականացնելիս
1. Ոստիկանությունը լողամիջոցների շահագործմանը ներկայացվող օրենսդրական պահանջների պահպանման նկատմամբ հսկողություն իրականացնելիս հանցագործություններ կամ վարչական իրավախախտումներ կանխելու կամ բացահայտելու նպատակով կամ հանցագործություն կամ վարչական իրավախախտում կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության դեպքում իրավունք ունի՝
1) կանգնեցնելու լողամիջոցը եւ ստուգելու նավավարման իրավունքի վկայականը եւ լողամիջոցի շահագործման համար օրենսդրությամբ սահմանված այլ անհրաժեշտ փաստաթղթեր, ինչպես նաեւ առերեւույթ անսարքությունների առկայությունը?
2) Կառավարության որոշմամբ սահմանված կարգով իրականացնելու նավավարի սթափության վիճակի ստուգում.
3) մեկուսացնելու ոչ սթափ վիճակում լողամիջոցը վարող անձանց.
4) ստուգելու հրդեհային անվտանգության սահմանված կանոնների պահպանումը.
5) տիրապետողի կամ քաղաքացիների ներկայությամբ զննելու լողամիջոցը, ինչպես նաեւ փոխադրվող բեռը՝ քաղաքացիական շրջանառությունից հանված առարկաներ, նյութեր եւ իրեր, հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույք, հանցագործության գործիքներ եւ հանցագործության հետքեր կրող այլ առարկաներ տեղափոխելու մասին տեղեկություններ կամ հիմնավոր կասկածներ առկա լինելու դեպքերում.
6) Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 125.1-ին հոդվածի 1-ին, 3-րդ, 5-րդ կամ 6-րդ մասերով նախատեսված իրավախախտման դեպքերում արգելելու լողամիջոցի շահագործումը:
2. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 125.1-ին հոդվածի 1-ին, 3-րդ, 5-րդ կամ 6-րդ մասերով նախատեսված իրավախախտման դեպքերում լողամիջոցն իրավասու պաշտոնատար անձի կողմից տեղափոխվում է լողափնյա հատվածներից դուրս գտնվող ափային տարածք կամ լողամիջոցների կանգատեղի մինչեւ նշված հիմքերը վերանալը: Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 125.1-ին հոդվածի 1-ին կամ 3-րդ մասով նախատեսված իրավախախտման դեպքում նավավարի կամ սեփականատիրոջ համաձայնությամբ լողամիջոցը կարող է հանձնվել նավավարման իրավունքի վկայական ունեցող այլ անձի:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: