Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի՝
1) 9-րդ կետից հանել «սույն օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված ամենամյա ծրագրի շրջանակներում,» բառերը.
2) 10-րդ կետում «սույն օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված ամենամյա ծրագրի (այդ թվում` զբաղվածության պետական յուրաքանչյուր ծրագրի եւ ծառայության)» բառերը փոխարինել «զբաղվածության պետական յուրաքանչյուր ծրագրի եւ ծառայության» բառերով:
Հոդված 3. Օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասում «ամենամյա ծրագրին համապատասխան» բառերը փոխարինել «Միասնական սոցիալական ծառայության միջոցով» բառերով:
Հոդված 4. Օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 4-7-րդ կետերում, 17-18-րդ կետերում, 18-րդ հոդվածի 4-րդ մասում, 20-րդ հոդվածի 5-րդ մասում «ամենամյա ծրագրի» բառերը փոխարինել «զբաղվածության պետական ծրագրերի» բառերով՝ համապատասխան հոլովաձեւերով:
Հոդված 5. Օրենքի 15-րդ հոդվածի վերնագրում «Ամենամյա ծրագրի» բառերը փոխարինել «Զբաղվածության պետական ծրագրերի» բառերով, իսկ 1-ին մասում՝ «Ամենամյա ծրագրի» բառերը փոխարինել «Զբաղվածության պետական ծրագրերի» բառերով:
Հոդված 6. Օրենքի 19-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետից հանել «ամենամյա ծրագրով նախատեսված» բառերը:
Հոդված 7. Օրենքի 21-րդ հոդվածի 4-րդ եւ 4.1-ին մասերից հանել «ամենամյա ծրագրի շրջանակներում կազմակերպվող» բառերը:
Հոդված 8. Օրենքի 24-րդ հոդվածի՝
1) 1-ին մասում «ամենամյա պետական ծրագրի» բառերը փոխարինել «զբաղվածության պետական ծրագրերի» բառերով.
2) 3-րդ մասից հանել «եւ օգտագործվում ամենամյա ծրագրի պլանավորման, իրականացման, մոնիթորինգի, գնահատման եւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ նպատակներով» բառերը:
Հոդված 9.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1. Անհրաժեշտությունը
«Զբաղվածության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` նախագիծ) մշակվել է՝ հիմք ընդունելով 2022 թ. սեպտեմբերի 27-ի Սոցիալական նախարարական կոմիտեի նիստի N ԿԱ/282-2022 արձանագրության 5-րդ կետի 2-րդ ենթակետի պահանջը:
2. Ընթացիկ իրավիճակը եւ առաջարկվող կարգավորման նպատակը եւ բնույթը
Համաձայն «Զբաղվածության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի՝ զբաղվածության պետական քաղաքականությունը մշակում է ՀՀ կառավարությունը՝ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության միջոցով, եւ իրականացնում զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագրին համապատասխան` համագործակցելով պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, սոցիալական գործընկերների, գործատուների, աշխատանքի տեղավորման ոչ պետական կազմակերպությունների, ինչպես նաեւ շահագրգիռ այլ կազմակերպությունների հետ:
Յուրաքանչյուր տարի` հաշվի առնելով զբաղվածության իրավիճակային վերլուծության ամփոփ արդյունքները, ինչպես նաեւ հիմք ընդունելով հեռանկարային զարգացման ծրագրով սահմանված նպատակներն ու թիրախները` մշակվում է զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագիրը, որն իր մեջ ներառում է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կողմից իրականացվող զբաղվածության պետական ծրագրերը եւ ծառայությունները, ինչպես նաեւ զբաղվածության պետական ծրագրերի բաշխումն՝ ըստ ՀՀ մարզերի եւ Երեւան քաղաքի:
ՀՀ կառավարության 2022 թ. սեպտեմբերի 29-ի N 1515-Լ որոշմամբ հաստատվել են միայն զբաղվածության կարգավորման 2023 թ. պետական ծրագրի միջոցառումները, ինչով պայմանավորված էլ նշված ծրագրի հետագա մշակումը եւ հաստատումը տվյալ ձեւաչափով համարվել է ոչ նպատակահարմար:
Ելնելով վերը նշվածից եւ հիմք ընդունելով 2022 թ. սեպտեմբերի 27-ի Սոցիալական նախարարական կոմիտեի նիստի N ԿԱ/282-2022 արձանագրության 5-րդ կետի 2-րդ ենթակետը՝ մշակվել է նախագիծը, որով փոփոխություններ են կատարվել «Զբաղվածության մասին» օրենքում:
Նախագծով առաջարկվել է «Զբաղվածության մասին» օրենքից հանել Զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագրին վերաբերող օրենսդրական կարգավորումները, այդ թվում նաեւ՝ համաձայնեցման կոմիտեների գործունեությունը սահմանող դրույթները: Վերջինս պայմանավորված է այն հանգամանքով, որ օրենքով համաձայնեցման կոմիտեներին վերապահված հիմնական լիազորությունը զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագրի պլանավորման փուլում ծրագրի նախագիծը եւ զբաղվածության տարածքային համապատասխան ծրագրերի նախագծերը քննարկելն ու դիրքորոշում տալն է, եւ զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագրի կարգավորման դրույթները հանելու պարագայում համաձայնեցման կոմիտեների հետագա գործունեության անհրաժեշտությունը բացակայում է:
3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք
Նախագիծը մշակվել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կողմից:
4. Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունմամբ «Զբաղվածության մասին» օրենքից կհանվի զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագրի մշակման համար հիմք հանդիսացող լիազորող նորմը:
5. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը
Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջանում:
6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026 թթ. ծրագիր, ոլորտային եւ/կամ այլ ռազմավարություններ
Նախագիծը ռազմավարական փաստաթղթերի հետ կապ չունի:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
«Զբաղվածության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալՀայաստանի Հանրապետության կառավարության որոշում