Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-577-02.05.2023-ՊԻ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 140-րդ հոդվածի ամբողջ տեքստում «քսանհինգապատիկի» բառը փոխարինել «յոթանանասունհինգապատիկի» բառով, իսկ «երեսնապատիկի» բառը՝ «իննսունապատիկի» բառով:

Հոդված 2. Օրենսգրքի 1502 -րդ հոդվածում՝

1) «քառասնապատիկի» բառը փոխարինել «հարյուր քսանապատիկի» բառերով.

2) «քսանապատիկի» բառը փոխարինել «վաթսունապատիկի» բառով.

3) «հնգապատիկի» բառը փոխարինել «տասնհինգապատիկի» բառով.

4) «հիսնապատիկի» բառը փոխարինել «հարյուր հիսունապատիկի» բառով.

5) «տասնապատիկի» բառը փոխարինել «երեսնապատիկ» բառով.

6) 4-րդ մասում «մեկ տարվա» բառերը փոխարինել «վեց ամսվա» բառերով:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: