Հոդված 1.
«Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» 2014 թվականի փետրվարի
4-ի ՀՕ-1-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետից հանել «, պետական եկամուտների կոմիտեի քննչական մարմնում ինքնավար պաշտոն» բառերը:
Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասից հանել «, պետական եկամուտների կոմիտեի քննչական մարմնում ինքնավար պաշտոն» բառերը:
Հոդված 3. Օրենքի 5-րդ հոդվածի՝
1) 3.1-ին մասում «ընդգրկվում է հավելավճարի գումարի 30 տոկոսը» բառերը փոխարինել «հավելավճարի գումարը հաշվարկվում է պաշտոնային դրույքաչափի 30 տոկոսի չափով» բառերով.
2) 10-րդ մասում «9-12-րդ» բառերը փոխարինել «9-12.1-ին» բառերով:
Հոդված 4. Օրենքի 6-րդ հոդվածի 6-րդ մասում «վերահաշվարկվում» եւ «վերահաշվարկված» բառերը համապատասխանաբար փոխարինել «հաշվարկում» եւ «հաշվարկված» բառերով:
Հոդված 5. Օրենքի 9-րդ հոդվածի՝
1) 13-րդ մասում «8-12-րդ» բառերը փոխարինել «8-11-րդ» բառերով.
2) 17-րդ մասից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 18-21-րդ մասեր.
«18. Սույն օրենքով կենսաթոշակ նշանակվում է նաեւ պետական եկամուտների կոմիտեի քննչական մարմնում ինքնավար պաշտոն, հատուկ քննչական ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցրած անձին, ով այդ պաշտոնից ազատվելու օրվա դրությամբ ունեցել է առնվազն 20 օրացուցային տարվա մասնագիտական ստաժ եւ բավարարում է սույն օրենքի 2-րդ հոդվածով սահմանված պայմաններին: Այս դեպքում կենսաթոշակի չափը հաշվարկվում է սույն օրենքի 5-րդ հոդվածով սահմանված կարգով, բացառությամբ սույն հոդվածի 14-րդ մասի համաձայն հաշվառված անձանց, ում կենսաթոշակի չափը հաշվարկվում է այդ մասով սահմանված կարգով:
19. Պետական եկամուտների կոմիտեի քննչական մարմնում ինքնավար պաշտոնից, հատուկ քննչական ծառայությունում ինքնավար պաշտոնից ազատված անձի կենսաթոշակի չափը սույն հոդվածի 18-րդ մասի համաձայն՝ սույն օրենքի 5-րդ հոդվածով սահմանված կարգով հաշվարկելիս հիմք է ընդունվում սույն մասում նշված ինքնավար պաշտոնից ազատվելու օրվա դրությամբ այդ պաշտոնի համար «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքով սահմանված պաշտոնային դրույքաչափն ու հավելավճարը:
20. Պետական եկամուտների կոմիտեի քննչական մարմնում ինքնավար պաշտոն, հատուկ քննչական ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցրած անձանց՝ մինչեւ 2023 թվականի հունվարի 1-ը նշանակված կենսաթոշակները, սույն հոդվածի 18-րդ մասով նշանակված կենսաթոշակները համարվում են սույն օրենքով նշանակված կենսաթոշակներ:
21. Եթե կենսաթոշակառուի կենսաթոշակը հաշվարկվել է սույն հոդվածի
14-րդ մասով սահմանված կարգով, ապա նրա կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցվելու դեպքում կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնվում է կենսաթոշակառուի դիմումի հիման վրա` սույն օրենքի 6-րդ հոդվածի համաձայն, իսկ կենսաթոշակի չափը հաշվարկվում է սույն օրենքի 5-րդ հոդվածի համաձայն: Եթե հաշվարկված կենսաթոշակի չափը ցածր է նախկին չափից, ապա կենսաթոշակը վճարվում է նախկին չափով:»:
Հոդված 6. Օրենքի 1-ին հավելվածի՝
1) վերնագրում «1-ին մասի 8-րդ» բառերը փոխարինել «2-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ» բառերով.
2) 3-րդ կետի 4-րդ ենթակետում «Անշարժ գույքի կադաստրի» բառերը փոխարինել «Կադաստրի» բառերով, իսկ 28-րդ ենթակետում «Սոցիալական ապահովության» բառերը փոխարինել «Միասնական սոցիալական» բառերով.
3 ) 4-րդ կետի 12-րդ ենթակետը ճանաչել ուժը կորցրած:
Հոդված 7. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվան հաջորդող օրվանից:
2. Սույն օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի գործողությունը տարածվում է 2022 թվականի հուլիս 10-ից հետո ծագած հարաբերությունների վրա եւ նշանակված կամ Օրենքի 9-րդ հոդվածի 13-րդ մասի համաձայն հաշվարկված կենսաթոշակները հաշվարկվում են նշանակման կամ Օրենքի 9-րդ հոդվածի 13-րդ մասի համաձայն հաշվարկման օրվանից (այդ մասում նշված կարգով):