Հոդված 1. «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» 2022 թվականի հունիսի 9-ի ՀՕ-243-Ն օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերը ճանաչել ուժը կորցրած:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվան հաջորդող օրվանից:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ, ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ, ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)
Ներկայացվող նախագծերի փաթեթի ընդունումը պայմանավորված է «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» 2022 թվականի հունիսի 9-ի ՀՕ-243-Ն օրենքի դրույթները կենսաթոշակային ապահովության օրենսդրությանը համապատասխանեցնելու, ինչպես նաեւ իրավակիրառ պրակտիկայում ծագած խնդիրների լուծման անհրաժեշտությամբ:
1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը եւ առկա խնդիրները
«Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» 2022 թվականի հունիսի 9-ի ՀՕ-243-Ն օրենքով.
1. ուժը կորցրած է ճանաչվել «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետը, որով սահմանված է պետական եկամուտների կոմիտեի քննչական մարմնում ինքնավար պաշտոն զբաղեցրած անձի կենսաթոշակի իրավունքը, ինչն անհրաժեշտություն է առաջացնում փոփոխություններ կատարել նաեւ պետական եկամուտների կոմիտեի քննչական մարմնում ինքնավար պաշտոն զբաղեցրած անձանց կենսաթոշակի իրավունքին վերաբերող՝ օրենքի այլ հոդվածներում,
2. եզրափակիչ մասով եւ անցումային դրույթներով սահմանվել են կիրառելիության տեսանկյունից խնդրահարույց կարգավորումներ. մասնավորապես, հարկ է նշել, որ «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքով երկարամյա ծառայության կենսաթոշակ նախատեսված չէ, իսկ դատախազի պաշտոն զբաղեցրած անձի կենսաթոշակի հաշվարկման կարգը նախատեսված է օրենքի 5-րդ հոդվածով, այլ ոչ թե 9-րդ հոդվածով (օրենքի 9-րդ հոդվածի համապատասխան դրույթներն ուժը կորցրած են ճանաչվել 23.03.22 ՀՕ-78-Ն օրենքով):
Բացի դրանից, Օրենքի 5-րդ հոդվածի 3.1-ին մասի համաձայն՝ եթե սույն օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 5-12.1-ին կետերում նշված պաշտոններն զբաղեցրած անձի` «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքով սահմանված հավելավճարի չափը գերազանցում է պաշտոնային դրույքաչափի 30 տոկոսը, ապա կենսաթոշակի՝ սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված հաշվարկի մեջ ընդգրկվում է հավելավճարի գումարի 30 տոկոսը: Ստացվել է, որ 30 տոկոսից ավելի հավելավճար ստացող պետական պաշտոն զբաղեցրած անձի կենսաթոշակի չափի հաշվարկում հավելավճարը մասնակցելու է 30 տոկոսից պակաս չափով:
Նախագծերի փաթեթը մշակվել է առկա իրավական կարգավորումները համակարգված միասնականացնելու նպատակով:
1.2. Առկա խնդրի առաջարկվող լուծումը
Հաշվի առնելով վերը նշվածը՝ առաջարկվում է ընդունել «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:
2. Կարգավորման առարկան
«Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է.
1. ուժը կորցրած ճանաչել պետական եկամուտների կոմիտեի քննչական մարմնում ինքնավար պաշտոն զբաղեցրած անձանց կենսաթոշակի իրավունքին առնչվող բոլոր դրույթները,
2. սահմանել պետական եկամուտների կոմիտեի քննչական մարմնում, հատուկ քննչական ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցրած անձանց պաշտոնից ազատվելու օրվա դրությամբ առնվազն 20 օրացուցային տարվա մասնագիտական ստաժ ունեցած եւ սույն օրենքով սահմանված պայմաններին բավարարած անձանց կենսաթոշակի իրավունքի իրացման պայմանները:
Նախագծով առաջարկվում է դատավորի, դատախազի քննիչի պաշտոն զբաղեցրած անձանց կենսաթոշակը զբաղեցրած վերջին պաշտոնից ազատվելու օրվա դրությամբ այդ պաշտոնի համար «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքով սահմանված պաշտոնային դրույքաչափի ու հավելավճարի հանրագումարից հաշվարկելիս, եթե հավելավճարի չափը գերազանցում է պաշտոնային դրույքաչափի 30 տոկոսը, ապա հավելավճարի գումարը հաշվարկվում է պաշտոնային դրույքաչափի 30 տոկոսի չափով:
Ընդ որում այս դրույթին առաջարկվում է հետադարձ ուժ տալ եւ մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը նշանակված կամ Օրենքի 9-րդ հոդվածի 13-րդ մասի համաձայն հաշվարկված կենսաթոշակները հաշվարկել նախագծով առաջարկվող կարգով:
Միաժամանակ առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» 2022 թվականի հունիսի 9-ի ՀՕ-243-Ն օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերը, քանի որ մինչեւ 2023 թվականի հունվարի 1-ը պետական եկամուտների կոմիտեի քննչական մարմնում ինքնավար պաշտոն զբաղեցրած անձանց կենսաթոշակի իրավունքի իրացման ամբողջական պայմանները նախագծով առաջարկվում է սահմանել մայր օրենքի անցումային դրույթներով:
3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը
Նախագծերի փաթեթն ընդունվելու դեպքում կկարգավորվեն պետական եկամուտների կոմիտեի քննչական մարմնում, հատուկ քննչական ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցրած անձանց «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքով կենսաթոշակի իրավունքի իրացման պայմանները:
4. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային եւ/կամ այլ ռազմավարություններ
«Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը չի բխում Կառավարության 2021-2026 թթ. ծրագրից կամ որեւէ այլ ռազմավարական փաստաթղթից՝ այն ապահովում է «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքի հստակեցումը:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ, ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ, ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
«Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի եկամուտները եւ ծախսերը չեն ավելանա կամ նվազի:
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում