Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասում լրացնել նոր՝ 11-րդ կետ.
«11) մոտարկում՝ նորմատիվ իրավական ակտի նախագիծ մշակելու միջոցով միջազգային պայմանագրով ստանձնած պարտավորությունների շրջանակում ներպետական օրենսդրության համապատասխանեցումը առանձին ոլորտներում տվյալ միջազգային պայմանագրով նախատեսված իրավական կարգավորումներին:»
Հոդված 3. Օրենքի 6-րդ հոդվածում՝
1. 1-ին մասի «սույն օրենքին» բառից հետո լրացնել «, իսկ Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության եւ ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների միջեւ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրով (այսուհետ սույն հոդվածում՝ Համաձայնագիր) նախատեսված մոտարկման շրջանակներում մշակված նախագծերի դեպքում՝ նաեւ սույն հոդվածի 5-րդ մասի 1-ին կետով նշված Եվրոպական միության օրենսդրությանը»:
2. 5-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
«Եվրոպական միության օրենսդրությանը մոտարկումն ապահովելու նպատակով մշակված նորմատիվ իրավական ակտի նախագծին կցվող հիմնավորումը ներառում է նաեւ առանձին նշում՝
1) Եվրոպական միության մոտարկման ենթակա օրենսդրության մասին, որը ներառում է մոտարկման ենթակա իրավական ակտի վերնագիրը, համարը եւ ընդունման ամսաթիվը եւ.
2) ներկայացված նախագծի՝ Եվրոպական միության օրենսդրությանը համապատասխանեցման կամ մասնակի համապատասխանեցման (ներառյալ՝ չհամապատասխանեցման) պատճառների վերաբերյալ:»:
Հոդված 4. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից երեք ամիս հետո:
2. Կառավարության աշխատակարգում եւ Արդարադատության նախարարության կանոնադրության մեջ սույն օրենքի իրականացումն ապահովող փոփոխությունները պետք է իրականացվեն սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում: