Հոդված 1. «Ավտոմոբիլային տրանսպորտով վտանգավոր բեռներ եւ չվնասազերծված տարաներ փոխադրելու մասին» 2012 թվականի փետրվարի 27-ի ՀՕ-30-Ն օրենքի (այսուհետ օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասում՝
1) 1-ին կետում «շենքերն ու շինությունները» բառերից հետո լրացնել «համաձայն՝ Վտանգավոր բեռների միջազգային ճանապարհային փոխադրումների մասին եվրոպական համաձայնագրի (ԱԴՌ) դասակարգման» բառերը.
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 10-րդ, 11-րդ եւ 12-րդ կետեր.
«10) մասնագիտական վերապատրաստման վկայական՝ վտանգավոր բեռներ փոխադրելու պահանջների մասնագիտական ստուգման դրական արդյունքի հիման վրա տրված փաստաթուղթ.
11) մասնագիտական վերապատրաստում՝ վտանգավոր բեռների փոխադրման պահանջների կազմակերպման, անվտանգ փոխադրումների իրականացման, վթարների հավանականությունը նվազեցնելու, ինչպես նաեւ վթարային արձագանքման վերաբերյալ Վտանգավոր բեռների միջազգային ճանապարհային փոխադրումների մասին եվրոպական համաձայնագրի (ԱԴՌ) պահանջներին համապատասխան ծրագրերով մասնագիտական ուսուցում, որն իրականացվելու է վտանգավոր բեռներ փոխադրելու մասնագիտական վերապատրաստման գործունեության իրականացման լիցենզավորված կազմակերպությունների կողմից.
12) հատուկ վտանգավոր բեռներ՝ վտանգավոր բեռներ, որոնք իրենց ֆիզիկո-քիմիական հատկություններով շրջակա միջավայրի համար վտանգավորության բարձր աստիճան ունեն եւ ցանկացած տեսակի մեկուսացում են պահանջում:»:
Հոդված 2. Օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի՝
1) 3-րդ կետում «փոխադրումների համար» բառերը փոխարինել «փոխադրումներին» բառով.
2) 4-րդ կետում հանել «եւ դրանց փոխադրման համար տրամադրվող թույլտվությունների ժամկետները» բառերը.
3) ուժը կորցրած ճանաչել 5-րդ կետը.
4) 6-րդ կետից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 7-11-րդ կետեր.
«7) սահմանում է վտանգավոր բեռներ փոխադրելու մասնագիտական վերապատրաստման գործունեություն իրականացնելու լիցենզավորման կարգը.
8) հաստատում է վտանգավոր բեռներ փոխադրելու որակավորման քննություններ հանձնելու պահանջները, մասնագիտական վերապատրաստման վկայականի ձեւը եւ տրման կարգը.
9) հաստատում է վտանգավոր բեռներ փոխադրելու մասնագիտական վերապատրաստմանը ներկայացվող պահանջները.
10) հաստատում է վտանգավոր բեռներ փոխադրող տրանսպորտային միջոցի հաստատման վկայականի ձեւը եւ տրման կարգը.
11) հաստատում է անվտանգության մասնագետի մասնագիտական վերապատրաստման վկայականի ձեւը եւ տրման կարգը:»:
Հոդված 3. Օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 8-րդ եւ 9-րդ կետերով.
«8) կազմակերպում է վտանգավոր բեռներ փոխադրելու որակավորման քննություններ հանձնելու եւ վտանգավոր բեռներ փոխադրելու մասնագիտական վերապատրաստման վկայական տալու գործընթացը.
9) ապահովում է վտանգավոր բեռների փոխադրումների բնագավառում միջպետական համագործակցությունը:»:
Հոդված 4. Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«4) հատուկ վտանգավոր բեռի փոխադրման դեպքում փոխադրողի կողմից գրավոր դիմումի հիման վրա իրականացնում է դրա ուղեկցումը անվտանգ երթեւեկությունն ապահովելու նպատակով.»:
Հոդված 5. Օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետում եւ 14-րդ հոդվածի վերնագրում ու ամբողջ տեքստում «վտանգավոր բեռներ» բառերը փոխարինել «հատուկ վտանգավոր բեռներ» բառերով:
Հոդված 6. Օրենքի 15-րդ հոդվածում՝
1) 3-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 6-րդ կետով.
«6) պետք է անցնեն առանձին դասերի վտանգավոր բեռներ փոխադրելու մասնագիտական վերապատրաստում եւ ունենան վերապատրաստմանը համապատասխան վարորդի մասնագիտական վերապատրաստման վկայական:».
2) Լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 4-րդ եւ 5-րդ մասեր.
«4. Վտանգավոր բեռներ փոխադրողը ապահովում է վտանգավոր բեռներ փոխադրող տրանսպորտային միջոցի հաստատման վկայականի ստացումը:
5. Վտանգավոր բեռներ փոխադրող կազմակերպությունը պետք է ունենա «Վտանգավոր բեռների միջազգային ճանապարհային փոխադրումների մասին» եվրոպական համաձայնագրով (ԱԴՌ) նախատեսված պահանջներին համապատասխան վտանգավոր բեռների անվտանգ փոխադրման գործընթացը կազմակերպող անվտանգության մասնագետ, որը պետք է անցնի մասնագիտական վերապատրաստում եւ ունենա մասնագիտական վերապատրաստման վկայական:»:
Հոդված 7.
Օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասում «իրավական ակտերի» բառերից հետո լրացնել «, «Վտանգավոր բեռների միջազգային
ճանապարհային փոխադրումների մասին» եվրոպական համաձայնագրի (ԱԴՌ)» բառերը:
Հոդված 8. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունվարի 1-ից:
2. Սույն օրենքի ընդունմամբ պայմանավորված՝ համապատասխան ենթաօրենսդրական իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո վեց ամսվա ընթացքում: