Հոդված 1. «Ոստիկանությունում ծառայության մասին» 2002 թվականի հուլիսի 3-ի ՀՕ-401-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 4-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետում «հատկապես կարեւոր գործերով ավագ օպերլիազոր» բառերը փոխարինել «հատկապես կարեւոր գործերով ավագ քրեական ոստիկան» բառերով, «ավագ օպերլիազոր» բառերը փոխարինել «ավագ քրեական ոստիկան» բառերով, «օպերլիազոր» բառը փոխարինել «քրեական ոստիկան» բառերով:
Հոդված 2. Օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասը լրացնել նոր նախադասությամբ` հետեւյալ բովանդակությամբ. «Ոստիկանության պարեկային ծառայության, քրեական ոստիկանության եւ հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչությունների պետերն ի պաշտոնե Ոստիկանության պետի տեղակալներ են:»:
Հոդված 3. Օրենքի 14-րդ հոդվածում՝
1) 6-րդ մասում «պարեկի եւ ավագ պարեկի բառերը» փոխարինել «պարեկի, ավագ պարեկի, քրեական ոստիկանի, ավագ քրեական ոստիկանի եւ հատկապես կարեւոր գործերով ավագ քրեական ոստիկանի» բառերով.
2) լրացնել 6.2-րդ մաս` հետեւյալ բովանդակությամբ.
«6.2. Քրեական ոստիկանի պաշտոնում կարող են նշանակվել միայն այն անձինք, ովքեր ունեն առնվազն բակալավրի որակավորում եւ Լիազոր մարմնի ուսումնական հաստատությունում ստացել են քրեական ոստիկանի նախնական մասնագիտական կրթություն: Ոստիկանության ստորաբաժանումների՝ առնվազն բակալավրի որակավորում ունեցող ծառայողների նշանակումը քրեական ոստիկանության միջին, ավագ եւ գլխավոր խմբերի պաշտոններում կատարվում է բացառապես Լիազոր մարմնի ուսումնական հաստատությունում վերապատրաստման դասընթացն ավարտելուց հետո:»:
Հոդված 4. Օրենքի 16-րդ հոդվածի 1.1-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ` հետեւյալ բովանդակությամբ.
«1.1. Ոստիկանության պարեկային ծառայություն իրականացնող ստորաբաժանման՝ կրտսեր եւ միջին խմբի պաշտոններ, ինչպես նաեւ քրեական ոստիկանի, ավագ քրեական ոստիկանի եւ հատկապես կարեւոր գործերով ավագ քրեական ոստիկանի պաշտոններ զբաղեցնող ծառայողները ենթակա են պարտադիր վերապատրաստման երեք տարին մեկ անգամ:»:
Հոդված 5. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
2. Սույն օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված պայմանը կիրառելի է միայն Լիազոր մարմնի ուսումնական հաստատությունում քրեական ոստիկանի նախնական մասնագիտական կրթություն ստացած՝ առաջին հոսքի շրջանավարտների նկատմամբ, որոնց շնորհվում է առնվազն ոստիկանության լեյտենանտի կոչում, ինչպես նաեւ Լիազոր մարմնի ուսումնական հաստատությունում վերապատրաստման դասընթացն ավարտած եւ քրեական ոստիկանության միջին, ավագ եւ գլխավոր խմբերի պաշտոններում նշանակվող ոստիկանության ծառայողների նկատմամբ: Այդ շրջանավարտները եւ ծառայողները համարվում են հավելավճար նախատեսող ատեստավորում անցած:
3. Սույն օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված պայմանը չի տարածվում Լիազոր մարմնի ուսումնական հաստատությունում պետական պատվերի շրջանակում «Իրավագիտության բակալավր» եւ «Իրավագիտության մագիստրոս» մասնագիտական որակավորում ստացած այն շրջանավարտների վրա, ովքեր նշված որակավորումները ստացել են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո: