Հոդված 1. «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» 2017 թվականի դեկտեմբերի 13-ի ՀՕ-320-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 4-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետում «մասնագիտացված ստորաբաժանման» բառերը փոխարինել «լիազորություն ունեցող» բառերով:
Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ եւ 4-րդ մասերը, 7-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետը եւ 8-րդ մասի երկրորդ նախադասությունը, 8-րդ հոդվածի 9-րդ մասը, 11-րդ հոդվածի 3-րդ մասը եւ 22-րդ հոդվածի 2-րդ մասը «ոստիկանության» բառից հետո լրացնել «իրավասու» բառով:
Հոդված 3. Օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասում, 15-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետում «ոստիկանության պետի» բառերը փոխարինել «ներքին գործերի նախարարի» բառերով:
Հոդված 4. Օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասում՝
1) 1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1) ապահովում է ընտանիքում բռնության կանխարգելման եւ ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության բնագավառում ոստիկանության իրավասու ծառայողների վերապատրաստումը, որի կարգը սահմանում է ներքին գործերի նախարարը.».
2) 4-րդ կետի առաջին «իր համապատասխան ծառայողների» բառերը փոխարինել «ոստիկանության իրավասու ծառայողների» բառերով, իսկ երկրորդ «իր համապատասխան ծառայողների» բառերը՝ «նրանց» բառով.
3) 6-րդ կետի «մշակում» բառը փոխարինել «կիրառում» բառով, «իր համապատասխան» բառերը՝ «ոստիկանության իրավասու» բառերով, իսկ նույն կետը «նախատեսված» բառից հետո լրացնել «եւ ներքին գործերի նախարարի կողմից սահմանված» բառերով:
Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հուլիսի 1-ից:
Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ երկամսյա ժամկետում: