Հոդված 1. «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» 2005 թվականի հուլիսի 8-ի ՀՕ-166-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 9-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «ժգ.1)» կետով.
«ժգ.1) սահմանում է տրանսպորտային միջոցների հաշվառման առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշների չափորոշիչները, ինչպես նաեւ դրանց հատկացման աճուրդների անցկացման կարգը.»:
Հոդված 2. Օրենքի 9.1-ին հոդվածի 1-ին մասում՝
1. «գ» կետը կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«գ. սահմանում է տրանսպորտային միջոցների հաշվառման առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշների աճուրդային մեկնարկային գները եւ հաշվառման մեծ պահանջարկ ունեցող համարանիշների հատկացման գները՝ ըստ չափորոշիչների,»,
2. լրացնել հետեւյալ բովանդակությամբ «թ)» կետով.
«թ) կազմակերպում եւ անցկացնում է տրանսպորտային միջոցների հաշվառման առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշների հատկացման աճուրդները:»:
Հոդված 3. Օրենքի 13.2-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին նախադասության «մեծ պահանջարկ ունեցող», 4-րդ եւ 5-րդ նախադասությունների, ինչպես նաեւ 4-րդ մասի «Մեծ պահանջարկ ունեցող» բառերից հետո լրացնել «կամ առանձնահատուկ պահանջարկ ունեցող» բառերը:
Հոդված 4. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
2. Սույն օրենքի 1-ին հոդվածով եւ 2-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված՝ համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումը եւ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարի հրամանն ընդունվում են սույն օրենքի ուժի մեջ մտնելուց երեք ամիս հետո: