Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-585-12.05.2023-ՏՏԳՇ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասում «մասին» բառից հետո լրացնել «, բացառությամբ 3.1-ին մասով սահմանված դեպքի:» բառերը:

Հոդված 2. Օրենքի 18-րդ հոդվածը լրացնել նոր 3.1-ին մասով հետեւյալ բովանդակությամբ. «3.1. «Բուսասանիտարիայի մասին» օրենքով սահմանված հրատապ կամ հատուկ դեպքում քաղաքականություն մշակող լիազոր մարմնի կողմից ընդունվող իրավական ակտի հիման վրա պեստիցիդների եւ ագրոքիմիկատների ներմուծման եզրակացությունը ֆիզիկական եւ իրավաբանական անձանց տրվում է, երբ առկա են տեղեկություններ պեստիցիդներ եւ ագրոքիմիկատներ ներմուծող ֆիզիկական եւ իրավաբանական անձանց, ինչպես նաեւ վերջիններիս կողմից ներմուծվող ապրանքի խմբաքանակի, այդ թվում՝ առեւտրային անվանման, ազդող նյութի, ազդող նյութի պարունակության, պատրաստուկային ձեւի վերաբերյալ՝ պահպանելով սույն Օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգը:

Հոդված 3. Օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետում «չգրանցված,» բառից հետո լրացնել «բացառությամբ «Բուսասանիտարիայի մասին» օրենքով սահմանված հրատապ կամ հատուկ դեպքում քաղաքականություն մշակող լիազոր մարմնի կողմից ընդունվող իրավական ակտի հիման վրա ներմուծված պեստիցիդների եւ ագրոքիմիկատների,» բառերը:

Հոդված 4. Օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասի 13-րդ եւ 15-րդ կետերում «ագրոքիմիկատներ.» բառից հետո լրացնել «, բացառությամբ «Բուսասանիտարիայի մասին» օրենքով սահմանված հրատապ կամ հատուկ դեպքում քաղաքականություն մշակող լիազոր մարմնի կողմից ընդունվող իրավական ակտի հիման վրա ներմուծված պեստիցիդների եւ ագրոքիմիկատների.» բառերը:

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից եւ 1-ին եւ 2-րդ հոդվածները գործում են օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ եռամսյա ժամկետում: