Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-5851-12.05.2023-ՏՏԳՇ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Բուսասանիտարիայի մասին» 2014 թվականի հունիսի 21-ի ՀՕ-140-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել նոր 28-րդ կետով՝

«28) հրատապ կամ հատուկ դեպք՝ բույսերի կարանտին եւ ոչ կարանտին վնասակար օրգանիզմների տարածման կամ դրանից հասցվող վնասի կանխարգելման կամ բույսերի պաշտպանության կամ հողերի բերրիության բարելավման նպատակով Հայաստանի Հանրապետությունում պեստիցիդների կամ ագրոքիմիկատների քանակության պահանջարկ, որն ուղղված է բույսերի վնասակար օրգանիզմների դեմ հրատապ պայքարին եւ բույսերի համար անհրաժեշտ սննդատարրերով ապահովվելուն:»:

Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասում «գրանցման:» բառից հետո լրացնել «, բացառությամբ սույն օրենքով սահմանված հրատապ կամ հատուկ դեպքում քաղաքականություն մշակող լիազոր մարմնի կողմից ընդունվող իրավական ակտի հիման վրա ներմուծված պեստիցիդների եւ ագրոքիմիկատների:» բառերը:

Հոդված 3. Օրենքի 6-րդ հոդվածի 14-ին մասում «ժամկետը,» բառից հետո լրացնել «սակայն թույլատրվում է դրանց իրացումը կամ օգտագործումը կամ արտահանումը, մինչեւ պիտանելիության ժամկետի ավարտը,» բառերը:

Հոդված 4. Օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասում «ագրոքիմիկատներ:» բառից հետո լրացնել «, բացառությամբ սույն օրենքով սահմանված հրատապ կամ հատուկ դեպքում քաղաքականություն մշակող լիազոր մարմնի կողմից ընդունվող իրավական ակտի հիման վրա ներմուծված պեստիցիդների եւ ագրոքիմիկատների:» բառերը:

Հոդված 5. Օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասի 9-րդ կետում «համարը.» բառից հետո լրացնել «, բացառությամբ սույն օրենքով սահմանված հրատապ կամ հատուկ դեպքում քաղաքականություն մշակող լիազոր մարմնի կողմից ընդունվող իրավական ակտի հիման վրա պեստիցիդների եւ ագրոքիմիկատների ներմուծման դեպքի.» բառերը:

Հոդված 6. Օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետում «չընդգրկված,» բառից հետո լրացնել «բացառությամբ սույն օրենքով սահմանված հրատապ կամ հատուկ դեպքում քաղաքականություն մշակող լիազոր մարմնի կողմից ընդունվող իրավական ակտի հիման վրա ներմուծված պեստիցիդների եւ ագրոքիմիկատների,» բառերը:

Հոդված 7. Օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետում «չստացված» բառից հետո լրացնել «, բացառությամբ սույն օրենքով սահմանված հրատապ կամ հատուկ դեպքում քաղաքականություն մշակող լիազոր մարմնի կողմից ընդունվող իրավական ակտի հիման վրա ներմուծված պեստիցիդների եւ ագրոքիմիկատների,» բառերը:

Հոդված 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ


1. Կարգավորման ենթակա խնդիրը

«Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Բուսասանիտարիայի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերը (այսուհետ՝ նախագծեր) մշակվել են՝ հաշվի առնելով սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության եւ բուսասանիտարիայի ոլորտներում հրատապ լուծում պահանջող խնդիրների ընթացքին հնարավորինս արագ հանգուցալուծում եւ իրավակարգավորումներ սահմանելու անհրաժեշտությունը:

Սույն նախագծերի ընդունմամբ իրավական կարգավորում կտրվի քաղաքականություն մշակող լիազոր մարմնի կողմից ընդունվող իրավական ակտով՝ սահմանել հատուկ դեպք, որի ժամանակ պեստիցիդների եւ ագրոքիմիկատների ներմուծման եզրակացությունը ֆիզիկական եւ իրավաբանական անձանց տրվում է, երբ առկա են տեղեկություններ պեստիցիդներ եւ ագրոքիմիկատներ ներմուծող ֆիզիկական եւ իրավաբանական անձանց, ինչպես նաեւ վերջիններիս կողմից ներմուծվող ապրանքի խմբաքանակի, այդ թվում՝ առեւտրային անվանման, ազդող նյութի, ազդող նյութի պարունակության, պատրաստուկային ձեւի վերաբերյալ՝ պահպանելով սույն Օրենքի 18-րդ հոդվածով սահմանված կարգը:

2. Ընթացիկ իրավիճակը

Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության եւ բուսասանիտարիայի ոլորտներում քաղաքականության մշակման եւ իրականացման արդյունավետության բարձրացման նպատակով հաճախ անհրաժեշտություն է առաջանում տվյալ ոլորտներում քաղաքականությունը մշակող լիազոր մարմնի կողմից մշակել համապատասխան իրավական ակտեր, որոնք նպատակաուղղված են սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության եւ բուսասանիտարիայի ոլորտներում առաջացած խնդիրների կանոնակարգմանը եւ լուծմանը, որի նպատակով անհրաժեշտ է օրենքով սահմանել իրավակարգավորում՝ քաղաքականություն մշակող լիազոր մարմնի կողմից ընդունվող իրավական ակտով վերապահել համապատասխան լիազորություններ:

Միաժամանակ «Բուսասանիտարիայի մասին» օրենքում լրացումներ կատարելու անհրաժեշտությունը բխում է օրենքում առկա իրավիճակում բացերի լրացմամբ, մասնավորապես սահմանելով «հատուկ դեպք» հասկացությունը, որը հնարավորություն կընձեռնի հրատապ լուծում պահանջող խնդիրների ընթացքին հնարավորինս արագ հանգուցալուծման:

Նախագծի ընդունմամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջանում:

3. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք

Իրավական ակտի նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից:

4. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային եւ/կամ այլ ռազմավարություններ:

Նախագիծը բխում է Կառավարության 2021-2026թթ. ծրագրի 2.4 կետի «Գյուղատնտեսության» բաժնից https://www.gov.am/files/docs/4586.pdf եւ ՀՀ գյուղատնտեսության ոլորտի տնտեսական զարգացումն ապահովող հիմնական ուղղությունների 2020-2030 թվականների ռազմավարությունից:

5. Նպատակը եւ ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունմամբ սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության եւ բուսասանիտարիայի ոլորտներում սահմանել իրավակարգավորում՝ քաղաքականություն մշակող լիազոր մարմնի կողմից ընդունել իրավական ակտեր, որոնք ավելի պարզ ընթացակարգով, հնարավորինս կարճ ժամանակահատվածում կընդունվեն եւ ոլորտում առաջացած խնդիրները, որոնք կարող են խթանել գյուղատնտեսության զարգացման բնականոն ընթացքը, ավելի արագ եւ հրատապ լուծումներ կստանան այդ թվում՝ բույսերի կարանտին եւ ոչ կարանտին վնասակար օրգանիզմերի ներթափանցմանն ու տարածմանը, ինչպես նաեւ սննդամթերքի անվտանգությանը սպառնացող իրավիճակների կանխարգելումը, եւ նշված ոլորտներում տարվող քաղաքականությունն ավելի արդյունավետ կիրականացվի:

Միաժամանակ նախագծերի ընդունման արդյունքում ակնկալվում է գյուղացիական տնտեսություններում ժամանակին ապահովել պեստիցիդների եւ ագրոքիմիկատների պահանջարկը, ինչպես նաեւ խթանել ֆիզիկական եւ իրավաբանական անձանց գործունեությունը՝ զարգացնելով տնտեսվարող սուբյեկների ձեռնարկատիրական գործունեությունը:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Բուսասանիտարիայի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:


Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն