Հոդված 1.
«Բուսասանիտարիայի մասին» 2014 թվականի հունիսի 21-ի
ՀՕ-140-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել նոր 28-րդ կետով՝
«28) հրատապ կամ հատուկ դեպք՝ բույսերի կարանտին եւ ոչ կարանտին վնասակար օրգանիզմների տարածման կամ դրանից հասցվող վնասի կանխարգելման կամ բույսերի պաշտպանության կամ հողերի բերրիության բարելավման նպատակով Հայաստանի Հանրապետությունում պեստիցիդների կամ ագրոքիմիկատների քանակության պահանջարկ, որն ուղղված է բույսերի վնասակար օրգանիզմների դեմ հրատապ պայքարին եւ բույսերի համար անհրաժեշտ սննդատարրերով ապահովվելուն:»:
Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասում «գրանցման:» բառից հետո լրացնել «, բացառությամբ սույն օրենքով սահմանված հրատապ կամ հատուկ դեպքում քաղաքականություն մշակող լիազոր մարմնի կողմից ընդունվող իրավական ակտի հիման վրա ներմուծված պեստիցիդների եւ ագրոքիմիկատների:» բառերը:
Հոդված 3. Օրենքի 6-րդ հոդվածի 14-ին մասում «ժամկետը,» բառից հետո լրացնել «սակայն թույլատրվում է դրանց իրացումը կամ օգտագործումը կամ արտահանումը, մինչեւ պիտանելիության ժամկետի ավարտը,» բառերը:
Հոդված 4. Օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասում «ագրոքիմիկատներ:» բառից հետո լրացնել «, բացառությամբ սույն օրենքով սահմանված հրատապ կամ հատուկ դեպքում քաղաքականություն մշակող լիազոր մարմնի կողմից ընդունվող իրավական ակտի հիման վրա ներմուծված պեստիցիդների եւ ագրոքիմիկատների:» բառերը:
Հոդված 5. Օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասի 9-րդ կետում «համարը.» բառից հետո լրացնել «, բացառությամբ սույն օրենքով սահմանված հրատապ կամ հատուկ դեպքում քաղաքականություն մշակող լիազոր մարմնի կողմից ընդունվող իրավական ակտի հիման վրա պեստիցիդների եւ ագրոքիմիկատների ներմուծման դեպքի.» բառերը:
Հոդված 6. Օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետում «չընդգրկված,» բառից հետո լրացնել «բացառությամբ սույն օրենքով սահմանված հրատապ կամ հատուկ դեպքում քաղաքականություն մշակող լիազոր մարմնի կողմից ընդունվող իրավական ակտի հիման վրա ներմուծված պեստիցիդների եւ ագրոքիմիկատների,» բառերը:
Հոդված 7. Օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետում «չստացված» բառից հետո լրացնել «, բացառությամբ սույն օրենքով սահմանված հրատապ կամ հատուկ դեպքում քաղաքականություն մշակող լիազոր մարմնի կողմից ընդունվող իրավական ակտի հիման վրա ներմուծված պեստիցիդների եւ ագրոքիմիկատների,» բառերը:
Հոդված 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: