Հոդված 1. «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» 2013 թվականի դեկտեմբերի 12-ի ՀՕ-157-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «բ» ենթակետը «փրկարար ծառայության տնօրենի տեղակալների, փրկարարական ծառայողների» բառերից հետո լրացնել «եւ քրեակատարողական ծառայողների» բառերով:
Հոդված 2. Օրենքի 7-րդ հոդվածի 6.1-ին մասը «փրկարարական ծառայողների» բառերից հետո լրացնել «եւ քրեակատարողական ծառայողների» բառերով:
Հոդված 3. Օրենքի 16-րդ հոդվածի 5.1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«5.1. Մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոններ զբաղեցնող պայմանագրային զինվորական ծառայության սպայական, ենթասպայական եւ շարքային կազմերի զինծառայողներին, ինչպես նաեւ ոստիկանության ծառայողներին (բացառությամբ ոստիկանության պետի պաշտոն զբաղեցնող ծառայողի), ինչպես նաեւ փրկարար ծառայության տնօրենի տեղակալներին, փրկարարական ծառայողներին եւ քրեակատարողական ծառայողներին ատեստավորման արդյունքներով որակավորման համար տրվում է հավելավճար, որի չափը եւ վճարման կարգը սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ: Սույն մասով սահմանված հավելավճար հաշվարկելու դեպքում պայմանագրային զինվորական ծառայության սպայական, ենթասպայական եւ շարքային կազմերի զինծառայողներին, ինչպես նաեւ ոստիկանության ծառայողներին (բացառությամբ ոստիկանության պետի պաշտոն զբաղեցնող ծառայողի), ինչպես նաեւ փրկարար ծառայության տնօրենի տեղակալներին, փրկարարական ծառայողներին եւ քրեակատարողական ծառայողներին սույն օրենքի 32-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված լրավճարը եւ պայմանագրային զինվորական ծառայության, քրեակատարողական ծառայության պաշտոնի համար սահմանված հավելումները չեն հաշվարկվում:»:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: