Հոդված 1. «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» 1996 թվա՟կանի մարտի 4-ի ՀՕ-42 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 7-րդ հոդվածում՝
1) 2-րդ մասի 1-ին կետի «զ» ենթակետը եւ 2-րդ կետի «դ» ենթակետը «բնակչության» բառից առաջ լրացնել «հանրային առողջապահության, ներառյալ՝» բառերով.
2) 6-րդ մասից հանել վերջին նախադասությունը:
Հոդված 2. Օրենքի 11-րդ հոդվածի 5-րդ մասի 8-րդ կետը «գործողությունների» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ սահմանափակող միջոցառումների կիրառման նկատմամբ հսկողություն իրականացնելու նպատակով իրավունքների սահմանափակման ենթակա անձանց՝ կարանտին սահմանելու համար հիմք հանդիսացող վարակիչ հիվանդության վերաբերյալ տվյալները.» բառերով:
Հոդված 3.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո: