Armenian ARMSCII Armenian
Կ-5912-23.05.2023-ԱռՀ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐՈՒՄ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Արտակարգ  իրավիճակներում  բնակչության պաշտպանության մասին» 1998 թվա՟կանի դեկտեմբերի 2-ի ՀՕ-265 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 5-րդ հոդվածի 3-րդ մասում, 7-րդ հոդվածում, 10-րդ հոդվածի 2-րդ մասում, 12-րդ հոդվածի 1-ին մասի «ժ» կետում,14-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետում «սույն օրենքի 4.1-ին գլխով» բառերը փոխարինել ««Հանրային առողջապահության մասին» օրենքի 6-րդ գլխով» բառերով:

Հոդված  2. Օրենքի 4.1-ին գլուխն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո: