«12) առանց անձի համաձայնության հիվանդության օջախ մուտք գործելու, դեպքի եւ (կամ) օջախի համաճարակաբանական հետազոտություն (հետախուզություն) եւ (կամ) կանխարգելիչ ու հակահամաճարակային միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ գործերը:»:
Հոդված 2. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 36.1-ին գլխով.
«ԳԼՈՒԽ 36.1
ԱՌԱՆՑ ԱՆՁԻ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ՕՋԱԽ ՄՈՒՏՔ ԳՈՐԾԵԼՈՒ, ԴԵՊՔԻ ԵՎ (ԿԱՄ) ՕՋԱԽԻ ՀԱՄԱՃԱՐԱԿԱԲԱՆԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆ (ՀԵՏԱԽՈՒԶՈՒԹՅՈՒՆ) ԵՎ (ԿԱՄ) ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ՈՒ ՀԱԿԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐԻ ՎԱՐՈՒՅԹԸ
Հոդված 276.1. Առանց անձի համաձայնության հիվանդության օջախ մուտք գործելու հիմքերը
1. Համաճարակաբանական դիտարկման, հիվանդությունների կանխարգելման եւ հանրային առողջության ապահովման նպատակով հանրային առողջապահական նորմատիվներով սահմանված՝ հաշվառման եւ հաղորդման ենթակա հիվանդությունների, բռնկումների, համաճարակների, համավարակների կամ իրադարձությունների արձանագրման ժամանակ, առանց անձի համաձայնության հիվանդության օջախ մուտք գործելու, դեպքի եւ (կամ) օջախի համաճարակաբանական հետազոտություն (հետախուզություն) եւ (կամ) կանխարգելիչ ու հակահամաճարակային միջոցառումներ իրականացնելու համար, եթե անձը չի տվել իր համաձայնությունը մուտք գործելու հիվանդության օջախ, ապա սույն օրենսգրքի 276.2-րդ հոդվածով նախատեսված անձինք իրավունք ունեն դիմելու դատարան՝ առանց անձի համաձայնության հիվանդության օջախ մուտք գործելու պահանջով:
Հոդված 276.2. Առանց անձի համաձայնության հիվանդության օջախ մուտք գործելու համար դատարան դիմելու իրավունք ունեցող անձինք
1. Առանց անձի համաձայնության հիվանդության օջախ մուտք գործելու համար դատարան դիմում տալու իրավունք ունեն առողջապահության ոլորտում Կառավարության լիազորած մարմինը կամ հանրային առողջապահության բնագավառում գործունեություն իրականացնող իր ենթակայության պետական կազմակերպությունները:
Հոդված 276.3. Առանց անձի համաձայնության հիվանդության օջախ մուտք գործելու վերաբերյալ դատարան ներկայացվող դիմումը
1. Առանց անձի համաձայնության հիվանդության օջախ մուտք գործելու վերաբերյալ դիմումը ներկայացվում է հիվանդության օջախի գտնվելու վայրի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան:
2. Դիմումում նշվում են այն բոլոր հանգամանքները, որոնք վկայում են այն մասին, որ տվյալ վայրը (տարածքը, շինությունը, բնակարանը եւ այլն), որտեղ պետք է իրականացվեն դեպքի եւ (կամ) օջախի համաճարակաբանական հետազոտություն (հետախուզություն) եւ (կամ) կանխարգելիչ ու հակահամաճարակային միջոցառումներ, համարվում է հիվանդության օջախ:
3. Դիմումին կցվում են տվյալ տարածքի՝ հիվանդության օջախ լինելու փաստը հաստատող ապացույցներ:
4. Սույն հոդվածում նշված պահանջները չկատարելու դեպքում դատարանը սույն օրենսգրքի 127-րդ հոդվածով սահմանված կարգով վերադարձնում է դիմումը:
Հոդված 276.4. Առանց անձի համաձայնության հիվանդության օջախ մուտք գործելու վերաբերյալ դիմումի քննությունը
1. Առանց անձի համաձայնության հիվանդության օջախ մուտք գործելու դիմումը դատարանը քննում է այն ստանալուց հետո հնարավոր սեղմ ժամկետում, բայց ոչ ուշ, քան դիմումը ներկայացնելուց հետո՝ հինգ օրվա ընթացքում: Այնպիսի հիվանդությունների արձանագրման դեպքում, որոնց տարածումը կանխելու նպատակով անհրաժեշտ է անմիջապես ձեռնարկել համապատասխան միջոցներ, դիմողի միջնորդությամբ դատարանը քննում է այն ստանալուց հետո անհապաղ, բայց ոչ ուշ, քան դիմումը ներկայացնելուց հետո՝ 24 ժամվա ընթացքում:
2. Դատարանն առանց անձի համաձայնության հիվանդության օջախ մուտք գործելու վերաբերյալ դիմումը քննում է դիմողի կամ նրա ներկայացուցչի եւ այն անձի կամ նրա ներկայացուցչի մասնակցությամբ, որին սեփականության իրավունքով կամ օրինական այլ հիմքով պատկանում է հիվանդության օջախ հանդիսացող վայրը (տարածքը, շինությունը, բնակարանը եւ այլն):
3. Դատական նիստի ժամանակի եւ վայրի մասին պատշաճ տեղեկացված անձանց չներկայանալն արգելք չէ գործի քննության եւ լուծման համար:
4. Սույն հոդվածով նախատեսված դիմումը քննելու, այդ թվում՝ վարակի հնարավոր տարածումը կանխելու համար դատարանը դիմողի միջնորդությամբ իրավունք ունի արտագնա դատական նիստ անցկացնելու մասին որոշում կայացնելու? Արտագնա դատական նիստ անցկացնելու մասին որոշմամբ սահմանվում են արտագնա դատական նիստ անցկացնելու վայրը, ժամանակը, արտագնա դատական նիստ անցկացնելու հիմք հանդիսացած հանգամանքները:
Հոդված 276.5. Դատարանի վճիռը
1. Առանց անձի համաձայնության հիվանդության օջախ մուտք գործելու վերաբերյալ դիմումի քննության արդյունքներով դատարանը կայացնում է դիմումը բավարարելու կամ մերժելու մասին վճիռ:
2. Առանց անձի համաձայնության հիվանդության օջախ մուտք գործելու վերաբերյալ դիմումը բավարարելու մասին դատարանի վճիռը հիմք է հիվանդության օջախ մուտք գործելու անձի կամ նրա ներկայացուցչի մասնակցությամբ, որին սեփականության իրավունքով կամ օրինական այլ հիմքով պատկանում է հիվանդության օջախ հանդիսացող վայրը (տարածքը, շինությունը, բնակարանը եւ այլն), եւ սույն գլխով սահմանված գործողություններն իրականացնելու համար:
3. Առանց անձի համաձայնության հիվանդության օջախ մուտք գործելու վերաբերյալ դիմումը բավարարելու մասին դատարանի վճռում նշվում է նաեւ վայրը, որտեղ պետք է կատարվեն սույն գլխով սահմանված գործողությունները, դրանց կատարման ժամկետը:
4. Առանց անձի համաձայնության հիվանդության օջախ մուտք գործելու վերաբերյալ դիմումը բավարարելու մասին դատարանի վճիռը հրապարակման պահից մտնում է օրինական ուժի մեջ:
Հոդված 276.6. Առանց անձի համաձայնության հիվանդության օջախ մուտք գործելու վերաբերյալ դատարանի վճիռը վերացնելը
1. Առանց անձի համաձայնության հիվանդության օջախ մուտք գործելու վերաբերյալ դատարանի վճռով սահմանված ժամկետից շուտ դեպքի եւ (կամ) օջախի համաճարակաբանական հետազոտություն (հետախուզություն) եւ (կամ) կանխարգելիչ ու հակահամաճարակային միջոցառումներ իրականացվելու դեպքում գործին մասնակցող անձի կամ նրա ներկայացուցչի դիմումով եւ առողջապահության ոլորտում Կառավարության լիազորած մարմնի տրամադրած՝ դատարանի վճռով սահմանված ժամկետից շուտ դեպքի եւ (կամ) օջախի համաճարակաբանական հետազոտություն (հետախուզություն) եւ (կամ) կանխարգելիչ ու հակահամաճարակային միջոցառումների իրականացված լինելու մասին եզրակացության հիման վրա դատարանը վճիռ է կայացնում առանց անձի համաձայնության հիվանդության օջախ մուտք գործելու վերաբերյալ նախկինում կայացված վճիռը վերացնելու մասին: Դատարանի վճռի հիման վրա վերացվում են դեպքի եւ կանխարգելիչ ու հակահամաճարակային միջոցառումներին ուղղված գործողությունները:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դիմումը բավարարելու մասին դատարանի վճիռը հրապարակման պահից մտնում է օրինական ուժի մեջ:
3. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դիմումը ներկայացվում է այն դատարան, որը նախկինում վճիռ է կայացրել առանց անձի համաձայնության հիվանդության օջախ մուտք գործելու վերաբերյալ:»:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո: