Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-5914-23.05.2023-ԱռՀ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 182.3-րդ հոդվածի 10-րդ մասում «ինքնամեկուսացման» բառը փոխարինել «օբսերվացիայի» բառով:

Հոդված 2. Օրենսգրքի 182.3-րդ հոդվածի 11-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«11. Սույն հոդվածի 10-րդ մասի իմաստով մեկուսացում է համարվում վարակիչ հիվանդությամբ հիվանդ կամ կասկածով անձանց, հնարավոր վարակակիր անձանց առանձնացումը Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառի պետական կառավարման համակարգի լիազոր մարմնի որոշմամբ նախատեսված վայրում կամ Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառի պետական կառավարման համակարգի լիազոր մարմնի համաձայնությամբ անձի մշտական բնակության կամ իր նախընտրությամբ մեկ այլ վայրում՝ որոշակի ժամանակահատվածով, այլ անձանց հետ անմիջական շփումը բացառելու եւ վարակի տարածումը կանխելու նպատակով:

Սույն հոդվածի 10-րդ մասի իմաստով օբսերվացիա է համարվում կոնտակտավորների, կարանտինային գոտի մուտք գործող եւ դուրս եկող, Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառի պետական կառավարման համակարգի լիազոր մարմնի որոշմամբ սահմանված վարակիչ հիվանդության տեսակետից անբարենպաստ երկրներից Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործող ախտանշաններ չունեցող անձանց առանձնացումը եւ բժշկական հսկողության սահմանումը՝ տվյալ վարակիչ հիվանդության առավելագույն գաղտնի շրջանի տեւողությամբ:»:

Հոդված 3. Օրենսգրքի 182.4-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 5-10-րդ մասերը «տուգանքի» բառից առաջ լրացնել «նախազգուշացում կամ» բառերով:

Հոդված 4. Օրենսգրքի 182.4-րդ հոդվածի 9-րդ մասում «ինքնամեկուսացման» բառը փոխարինել «օբսերվացիայի» բառով:

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո: