Հոդված 1. «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» 2002 թվականի սեպտեմբերի 24-ի ՀՕ-411-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածում «անձանց վրա» բառերից հետո լրացնել «, իսկ սույն օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ եւ 6-րդ մասերով սահմանված դեպքերում նաեւ մինչեւ ուսումնառության ավարտը» բառերը:
Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածում՝
1. 1-ին եւ 2-րդ մասերում «կամ անհայտ են» բառերից հետո լրացնել «, կալանավորված կամ ազատազրկված են, եթե պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու որոշում չի կայացվել » բառերը.
2. 2-րդ մասից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր մաս՝
«Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող այն անձը, որը խնամք է ստացել բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունում (մանկատանը) եւ դուրս է գրվել 18 տարին լրանալու կապակցությամբ ինչպես նաեւ 19 տարին լրանալու կապակցությամբ, եթե տասներկուամյա միջնակարգ կամ նախնական (արհեստագործական) մասնագիտական կամ միջին մասնագիտական պարտադիր կրթության իրավունքը սովորողը չի իրացրել ավելի վաղ՝ համարվում է մանկատան շրջանավարտ:»:
Հոդված 3. Օրենքի 3-րդ հոդվածում «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով,» բառերից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքով,» բառերը:
Հոդված 4. Օրենքի 4-րդ հոդվածում՝
1. 1-ին մասի 1-ին կետում «Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ,» բառերից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքով,» բառերը.
2. 1-ին մասը լրացնել նոր 6-րդ կետով հետեւյալ բովանդակությամբ՝
«ապահովել բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունների (մանկատուն) շրջանավարտների անկախ կյանքի անցման համար նպաստավոր պայմաններ: Բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններից դուրս գրվելուց հետո վերջիններս անցնում են անկախ կյանքի փուլ, որը սույն օրենքի իմաստով նշանակում է հաստատությունից դուրս ինքնուրույն ապրելակերպ՝ լիարժեք սոցիալականացման համար անկախ կյանքի անցմանն ուղղված սոցիալական աջակցության տրամադրմամբ: Բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունների (մանկատուն) շրջանավարտ հանդիսացող առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձանց անկախ կյանքի անցմանն ուղղված սոցիալական աջակցության տրամադրման կարգերը եւ պայմանները սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:»:
Հոդված 5. Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետից, 6-րդ հոդվածի 2-րդ, 9-րդ հոդվածի 1-ին եւ 11-րդ հոդվածի 2-րդ մասերից հանել «դաստիարակչական,» բառը:
Հոդված 6. Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «միջին մասնագիտական» բառերից առաջ լրացնել «նախնական մասնագիտական (արհեստագործական),» բառերը:
Հոդված 7. Օրենքի 7-րդ հոդվածում՝
1. 1-ին մասի «միջին մասնագիտական» բառերից առաջ լրացնել «նախնական մասնագիտական (արհեստագործական) կամ» բառերը.
2. 2-րդ մասի «միջին մասնագիտական» բառերից առաջ լրացնել «նախնական մասնագիտական (արհեստագործական),» բառերը.
3. 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
«3. Պետական նախնական մասնագիտական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական կամ բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունված՝ առանց ծնողական խնամքի մնացած երեխաների ուսուցման ծախսերը կատարվում են պետական բյուջեի միջոցների հաշվին: Նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին մասնագիտական, պետական եւ հավատարմագրված ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորող՝ առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին վճարվում է կրթաթոշակ՝ տվյալ ուսումնական հաստատությունում սահմանված կրթաթոշակի մինչեւ 150 տոկոսի չափով: Կրթաթոշակի տրամադրման կարգը եւ պայմանները սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:».
4. լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5-րդ եւ 6-րդ մասերով.
«5. Սահմանված կարգով նախնական մասնագիտական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական կամ բակալավրի ու անընդհատ եւ ինտեգրացված կրթական ծրագրերով ուսումնառող այն սովորողները, որոնք զորակոչվելու պահին ունեն առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձի կարգավիճակ՝ ծառայության ավարտից հետո պահպանում են համապատասխան ուսումնական հաստատությունում անվճար հիմունքներով սովորելու հնարավորությունը՝ մինչեւ ուսումնառության ավարտը:
6. Հղիության եւ ծննդաբերության, ինչպես նաեւ մինչեւ 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող նախնական մասնագիտական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական կամ բակալավրի ու անընդհատ եւ ինտեգրացված կրթական ծրագրերով ուսումնառող սովորողները պահպանում են համապատասխան ուսումնական հաստատությունում անվճար հիմունքներով սովորելու հնարավորությունը՝ մինչեւ ուսումնառության ավարտը:»:
Հոդված 8. Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասում «գտնվելու կամ բնակվելու,» բառերից հետո լրացնել «նախնական մասնագիտական (արհեստագործական),» բառերը:
Հոդված 9. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, բացառությամբ Օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կրթաթոշակի վճարմանն առնչվող կարգավորումներից, որն ուժի մեջ կմտնի կրթաթոշակի տրամադրման կարգը եւ պայմանները սահմանելու մասին Կառավարության որոշումն ուժի մեջ մտնելու պահից:
2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահին ուսումնառության մեջ գտնվող առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող նախնական մասնագիտական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական կամ բակալավրի ու անընդհատ եւ ինտեգրացված կրթական ծրագրերով Օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ եւ 6-րդ մասերով նախատեսված սովորողները պահպանում են ուսումնական հաստատությունում անվճար հիմունքներով սովորելու հնարավորությունը՝ մինչեւ ուսումնառության ավարտը:
3. Սույն օրենքի ընդունմամբ պայմանավորված ենթաօրենսդրական իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտելուց հետո 6 ամսվա ընթացքում: