Armenian ARMSCII Armenian
Երկրորդ ընթերցում
Կ-063-25.07.2003-ՊԻ-010/2

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգիրքը (այսուհետ՝ օրենսգիրք) գործողության մեջ դնել պաշտոնական հրապարակման պահից վեց ամիս հետո:

Հոդված 2. Մինչեւ օրենսգիրքը գործողության մեջ դնելը ծագած աշխատանքային հարաբերությունները շարունակվում են եւ դրանց նկատմամբ կիրառվում են օրենսգրքի դրույթները:

Հոդված 3. Օրենսգիրքը գործողության մեջ դնելու օրվանից մեկ տարվա ընթացքում օրենսգրքին համապատասխանեցնել աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող օրենքները եւ այլ իրավական ակտերը:

Մինչեւ աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող օրենքները եւ այլ իրավական ակտերն օրենսգրքին համապատասխանեցնելը՝ դրանք կիրառվում են այնքանով, որքանով չեն հակասում օրենսգրքին:

Մինչեւ օրենսգրքի գործողության մեջ դնելը հրապարակված նորմատիվ իրավական մյուս ակտերը, գերատեսչական եւ տեղական ինքնակառավարման մարմինների այն ակտերը, որոնցով կարգավորվող հարաբերություններն օրենսգրքի համաձայն պետք է կարգավորվեն միայն օրենքով, գործում են մինչեւ համապատասխան օրենքները գործողության մեջ դնելը:

Հոդված 4. Օրենսգիրքը գործողության մեջ դնելու օրվանից մեկ տարվա ընթացքում գործատուները պարտավոր են առանց աշխատանքային պայմանագրի աշխատանքային հարաբերությունների մեջ մտած աշխատողների հետ կնքել աշխատանքային պայմանագրեր օրենսգրքով սահմանված կարգով:

Հոդված 5. Գործատուն պարտավոր է օրենսգիրքը գործողության մեջ դնելուց հետո երեք տարվա ընթացքում ապահովել օրենսգրքի 208-րդ հոդվածի 1-ին մասի, 243-րդ, 245-րդ, 249-255- րդ հոդվածների պահանջների կատարումը:

Հոդված 6. Աշխատանքային վեճերի նկատմամբ օրենսգրքի դրույթները տարածվում են այն դեպքում, եթե աշխատանքային վեճն առաջացել է օրենսգիրքը գործողության մեջ դնելուց հետո:

Հոդված 7. Օրենսգիրքը գործողության մեջ դնելու պահից ուժը կորցրած ճանաչել 1972 թվականի հունիսի 16-ի «Հայկական ՍՍՀ աշխատանքային օրենսգիրքը հաստատելու մասին» Հայկական ՍՍՀ օրենքը եւ դրանով հաստատված Հայկական ՍՍՀ աշխատանքային օրենսգիրքը («Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի տեղեկագիր», 1972թ., թիվ 12, հոդված 106)՝ հետագա փոփոխություններով եւ լրացումներով, «Հայկական ՍՍՀ աշխատանքային օրենսգիրքը կիրառելու կարգի մասին» Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահության 1972թ. սեպտեմբերի 29-ի հրամանագիրը («Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի տեղեկագիր», 1972թ., թիվ 19, հոդված 174):