Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-748-28.11.2005-ԳԿ,ՖՎ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԳՈՎԱԶԴԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի /30 ապրիլի 1996թ., ՀՕ-55/ 11-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

Արտաքին գովազդի ծավալը, քանակությունը, տեղաբաշխման կարգն ու պայմանները որոշում են տեղական ինքնակառավարման մարմինները, Երեւանում ` Երեւանի քաղաքապետի կողմից հաստատված արտաքին գովազդի տեղաբաշխման /տեղադրման/ համաքաղաքային կանոններին եւ չափորոշիչներին համապատասխան:

Հոդված 2. Օրենքի 15-րդ հոդվածի 5.2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

Զանգվածային տեղեկատվության տպագիր միջոցներում ծխախոտի գովազդի առնվազն տաս տոկոսը պետք է պարունակի ծխախոտի օգտագործման վնասակարության վերաբերյալ նախազգուշացնող տեղեկատվություն:

Հոդված 3. Օրենքի 15-րդ հոդվածում 5.2–րդ մասից հետո լրացնել նոր ` 5.3 մասով հետեւյալ խմբագրությամբ.

Արգելվում է ծխախոտի արտաքին գովազդը պլակատների, ազդագրերի , հայտարարությունների, վահանակների, լուսատախտակների եւ այլ միջոցների ձեւով:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող 10-րդ օրվանից: