Հոդված 1. «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի(30 ապրիլի 1996 թվականի, ՀՕ-55, այսուհետ՝ օրենք) 11-րդ հոդվածի 2-րդ եւ3-րդ մասերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Արտաքին գովազդի ծավալը, քանակությունը, տեղաբաշխման կարգն ու պայմանները որոշում են տեղական ինքնակառավարման մարմինները, Երեւանում` Երեւանի քաղաքապետի կողմից հաստատված արտաքին գովազդի տեղաբաշխման (տեղադրման) համաքաղաքային կանոններին եւ չափորոշիչներին համապատասխան:»:
Հոդված 2. Օրենքի 15-րդ հոդվածի 5.2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«5.2. Զանգվածային տեղեկատվության տպագիր միջոցներում ծխախոտի գովազդի առնվազն տասը տոկոսը պետք է պարունակի ծխախոտի օգտագործման վնասակարության վերաբերյալ նախազգուշացնող տեղեկատվություն:»:
Հոդված 3. Օրենքի 15-րդ հոդվածում 5.2-րդ մասից հետո լրացնել նոր` 5.3 մասով հետեւյալ խմբագրությամբ.
«Արգելվում է ծխախոտի արտաքին գովազդը պլակատների, ազդագրերի, հայտարարությունների, վահանակների, լուսատախտակների եւ այլ միջոցների ձեւով:»:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող 10-րդ օրվանից: